Էլեկտրաէներգիա քաղաքից քաղաքին

Տրանսպորտ

06-08-2019

ԱՄ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Առաջարկ

Բարև Ձեզ

Առաջարկում եմ քաղաքում տեղադրել քամին հոսանք ստեղծող տուրբիններ և փոխարինել արհեստական խոչընդոտները (պառկած ոստիկան) նոր հոսանք ստեղծող արհեստական խոչընդոտներով:

Լուծում

Քամին հոսանք ստեղծող տուրբինները կարելի է տեղադրել այնտեղ, որտեղ մեքենաները սլանում են առանց խոչընդոտի և կանգառի .

օրինակ Մեսրոպ Մաշտոց և սբ. Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկների հատման թունելում,  Խանջյան և Սայաթ-Նովա խաչմերուկների հատման թունելում և այլն:

Արտադրված հոսանքը կարելի է միացնել քաղաքը սպասարկող տրոլեյբուսի համակարգին ինչի արդյունքում տնտեսած գումարով կարելի է թարմացնել տրոլեյբուսի պարկը: 

Իսկ հոսանք ստեղծող արհեստական խոչընդոտներ կարելի է տեղադրել գրեթե ամենուր:

Սա էլ հոսանք ստեղծող արհեստական խոչընդոտներ տեսանյութերի հղումները:

https://www.youtube.com/watch?v=ErhvuTk0MHM

https://www.youtube.com/watch?v=kv6ZEFsq25s

https://www.youtube.com/watch?v=2ZyJ5fZzgWw

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Կրծքով կերակրման սենյակներ

05-08-2019

ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կրծքի կաթը լավագույն սնունդն է մանկան համար: Այն պաշտպանում է վարակներից, նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը: Այն առավելագույնս նպաստում է մոր և մանկան միջև հուզական կապի հաստատմանը: Կրծքով կերակրելուց շահում է նաև մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ: Եկեք խրախուսենք կրծքով սնուցումը և ստեղծենք պայմաններ մոր և երեխայի համար: Մենք բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չէ փողոցում, այգում կամ այլ հասարակական վայրում երեխային կրծքով կերակրելը, այդ իսկ պատճառով ահրաժեշտ է մեր փոքրիկ քաղաքացիների իրավունքները պահել և ստեղծել պայմաններ նրանց կերակրման համար:  Առաջարկում եմ մայրաքաղաքի այգիներում նախաձեռնել կրծքով կերակրման սենյակների կառուցում: Դրանք կարող են լինել նաև նոր կառուցված մաքուր զուգարաններ տղամարդկանց և կանանց համար, իսկ կողքին առանձին կերակրման սենյակ, որտեղ մայրիկը հանգիստ առանց ավելորդ լարվածության կկերակրի և ահրաժեշտության դեպքում նաև կփոխի երեխայի տակդիրը: Զուգարանները կլինեն վճարովի, իսկ կերակրման սենյակն անվճար: Այնտեղ կլինի աշխատակից և կվարձատրվի վճարովի ծառայություններից և կերակրման սենյակը հավելյալ ծախս չի համարվի: