Դեպի գերեզմաններ տանող ճանապարհների ասֆալտապատում
Այլ
20-09-2019
Առաջարկ
Ներկայումս հայ ազգի համար հոգու հանգստության կարևոր նշանակության վայրերից է մահացած մարդկանց շիրիմին այցելությունը։ Բայց արի ու տես, որ գերեզմաններ տանող, թե՛ առաջնային, թե՛ երկրորդական ճանապպարհները գտնվում են չափից դուրս անբարեկարգ վիճակում, որն էլ մեծ դժվարություններ է առաջացնում այցելողների համար։ Առաջարկում եմ վերանորոգել Կարմիր բլուրի երկրորդական, Դավթաշենի երկրորդաական, Թոխմախի բոլոր ճանապարհները։
Լուծում
Լուծումը շատ պարզ է. դիտարկել բոլոր ճանապարհները և ասֆալտապատել, որը իմ կարծիքով մեծ ռեսուրսներ չի պահանջի։
Հասցե` Հայաստան, Երևան, Շիրակ փողոց 1-ին փակուղի
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՐՓԵՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
11-09-2019 16:07:36
Տեղին առաջարկ և ցանկալի է, որ այն ընդգրկվի առաջնահերթ առաջարկների ցանկում
ԼԻԱՆԱ ՕՀԱՆՅԱՆ
10-29-2019 10:02:48
Առաջարկում եմ որ գոնե մյուս տարի Կարմիր Բլուր գերեզմանոցի մեջ մի քանի գլխավոր փողոց ասֆալտապատվի: Սովետից հետո ոչինչ չի արվել բացի հող վաճառելուց:
ԱՐՓԵՆԻԿ ՄԵՍՐՈԲՅԱՆ
10-21-2019 22:11:41
Միանշանակ պետք է ասֆալտապատել բոլոր գերեզմանոցների ճանապարհները, անցուղիները և որքան հնարավոր է շուտ: Որովհետև գերեզմանատերերից շատերը ճանապարհների հաշվին մեծացնում են գերեզմանատարածքները և մեքենայով անցնելը դժվարանում է կամ դառնում է անհնարին:
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: