Դասական երաժշտություն այգիներում

Մշակույթ և ժառանգություն

20-09-2019

Մ. ՍԱՐԳՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Մեր քաղաքին նախ և առաջ պետք են կիրթ, բարի, ժպտացող քաղաքացիներ: 

Եվրոպական քաղաքներում ամենից տպավորիչ տեսարանն ինձ համար այգիներում դասական համերգներն էին: Միշտ երազել եմ նույնը տեսնել մեզ մոտ: Երևանի կենտրոնում մշակութային որակյալ միջոցառումներ հաճախ են կազմակերպվում, ինչը հնարավոր չէ ասել ծայրամասերի մասին: Առաջարկում եմ պարբերաբար ծայրամասային թաղամասերի այգիներում սիմֆոնիկ համերգներ կազմակերպել: Կարծում եմ մարդկանց կարելի է «սովորեցնել», «օգնել» սիրել որակյալ երաժշտություն։

Ես գրեթե համոզված եմ` մեր դեմքի մռայլ արտահայտության մեղավորներից մեկը երաժշտությունն է կամ դրա բացակայությունը:

Շնորհակալություն :)

 

 

 

Հասցե` Հայաստան, Երևան, Ներքին Շենգավիթի 4-րդ փողոց, 41

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀՍ
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

11-10-2019 14:27:38

Այո, խիստ անհրաժեշտ է ճաշակ դաստիարակել մարդկանց մոտ։ Համոզված եմ, շատերը կգերադասեն հանրամատչելի դասական երաժշտությունը փողոցային կլկլան ռաբիսից ու էժանագին "պապսայից"։  

ԱԿ
ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

11-06-2019 23:51:49

Եթե նույնիսկ ոչ բոլոր տեղերում կենդանի հնչի, կարելի է որակյալ աուդիո համակարգերի միջոցով դա անել բոլոր այգիներում, ոչ շատ բարձր ձայնով:

ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 21:08:50

կեցցեք

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

09-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով:

suggest image
Անվտանգ ճանապարհ դեպի դպրոց

15-07-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևանի բավականին մեծ թվով ներբակային տարածքներում տեղաբաշխված դպրոց-մանկապարտեզներին մոտեցող ճանապարհները մայթ չունեն և հատկապես առավոտյան ժամերին երեխաները, ծնողներն ու մեքենաները միմիանց խառնված չափազանց վտանգավոր կերպով տեղ են հասնում:

Առաջարկվում է իրականացնել ծրագիր դպրոցներին և մանկապարտեզներին  հարող տարածքների երթևեկելի և հետիոտն մասերի տարանջատիչ անվտանգության հատվածների կազմակերպման համար։ Այս ծրագիրը իրականացվում է շատ քաղաքներում և պայմանականորեն կոչվում է «անվտանգ ճանապարհ դեպի դպրոց»:

Շուրջ 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է ընտրված մի շարք դպրոցների /մանկապարտեզների/ հարակից տարածքներում աշխատանք իրականացնել: Շահառուները՝ երևանի բնակիչները, իսկ անմիջական շահառուներ՝ 150-200 հազար քաղաքացի: Հարցը ուղղակի վերաբերվում է երեխաների անվտանգությանը՝ անգամ եթե պատահարների վիճակագրությունը մեծ չէ: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներ երեխաները ինքնությույն չեն հաճախում, ծրագիրը նախապատվելի է սկսել հիմնական դպրոցների համար:

no image
Գովազդային վահանակներին  նոր բովանդակություն

24-09-2019

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարծում եմ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակներին նոր շունչ, որակ և բովանդակություն հաղորդելու ժամանակն է եկել:

Արդեն գոյություն ունեցողներից շատերը ակտուալ չեն ,իսկ գովազդին կից Հայաստանին կամ Մեծ հայերին վերաբերվող տեղեկատվությունը restart-ի կարիք ունի: Նկատել եմ,որ զբոսաշրջիկներից շատ քչերն են կանգնում նըանց առջև: Հետաքրքիր կլինի նոր մատուցմամբ ներկայացնել այն մեր հայրենակիցներին,որոնք մեծ ավանդ ունեն համաշխարհային գիտության, արվեստի, սպորտի մեջ, բայց որոնք քիչ ծանոթ են լայն հանրությանը: Օրինակ, MRT-ի (Ռայմոնդ Դամաղյան), բանկոմատի, մեխանիկական փոխանցման տուփի, գունավոր հեռուստատեսության, լուսնագնացի(«Луноход»), այսօր Մարսի վրա աշխատող «Curiosity» մարսագնացի, բարձր տեխնոլոգիաների բնագավառից (սկսած Խորհրդային Միության առաջին համակարգիչներից մինչ մեր օրերը) հայտնագործողները, սպորտից՝ Ալեն Պրոստ (Formula 1), Անդրէ Աղասի, Ալբերտ Ազարյանի «խաչը», հոկեյի և ֆուտբոլի օլիմպիական և աշխարհի չեմպիոններ և այլն : Անակնկալները շատ են ...

Տեսնել բոլորը