Ճանապարհի արտաքին դեկորատիվ ձևավորում

Զբոսաշրջություն

26-08-2019

Գ. ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Առաջարկ

Առաջարկում եմ կենտրոնի փողոցներից մեկը կամ մի քանիսը դեկորատիվ ձևավորել: Այդպիսով փոխելով փողոցի մթնոլորտը՝ կստեղծենք գեղեցիկ միջավայր, որն էլ ավելի գրավիչ կդարձնի Երևանը զբոսաշրջիկների համար: Դեկորացիան պետք է մշտական բնույթ կրի, այլ ոչ միայն լինի տոն օրերին:

Լուծում

Քաղաքապետարանի կողմից ընտրվի(են) ձևափոխվող փողոցները: Այնուհետև կարելի է մրցույթ հայտարարել, որպեսզի չկրկնվող կրեատիվ որոշումներ լինեն փողոցի ձևավորման համար: Կամ քաղաքապետարանն ինքն առաջարկի իր լուծումները և ձևափոխի փողոցի արտաքին տեսքը: Դեկորացիան նաև կարող է լինել հայկական մոտիվներով:

Հասցե` Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա, 3

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԿՀ
ԿԱՌԼՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

08-29-2019 10:47:18

լավ գաղափարա

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևանը երազանքների քաղաք

06-09-2019

ՆՈՐԱՅՐ ՍԱՖՈՅԱՆ

Ես առաջարկում եմ մեր քաղաքի փողոցներում տնկել 3000-4000 հատ Ցերցիս տեսակի դեկորատիվ ծառեր, ինչպես նաև ունենալ երկուսից երեք Ցերցիսների պուրակ քաղաքային այգիներում։ Այս ծառատեսակը վաղ գարնանը ծաղկում է վառ վարդագույն ծաղիկներով։ Ծաղկելով ստվերոտ տեղերում մեկ շաբաթ ուշ, իսկ արևոտ տեղերում՝ մեկ շաբաթ ավելի շուտ՝ փողոցը (պուրակը) երեսուն օր մնում է վառ վարդագույն ծաղիկների մեջ։ Ծաղկած Ցերցիսը այնքան գեղեցիկ է, որ այդ ծառերով հարուստ քաղաքը, ծաղկած վիճակում տեսնելու համար, երկիր կգան հազարավոր տուրիստներ։ Քաղաքում խիստ կավելանա սիրահարվածների քանակը ։) ։) ։) և էլի շատ-շատ լավ բաներ։

Մեր քաղաքում այդ ծառատեսակից (Ցերցիս) ամենամեծ ծառը գտնվում է Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում։ Ընդհամենը 3000 այդ տեսակի ծաղկած ծառ ունենալով՝ մեր քաղաքը աննկարագրելի կգեղեցկանա։