Ճանապարհային տեղեկատու նշաններ

Այլ

30-07-2019

ԱԹ

Ա. ԹԱՐԽԱՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկս վերաբերում է ոչ միայն Երևան քաղաքին, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության  տարածքում քաղաքացիների անվտանգությանը։ Այսպես ուրեմն; խոսքս վերաբերում է արագաչափերին, ավելի շուտ արագաչափերի մասին տեղեկացնող նշաններին։ Այդ նշանները,որ առկա են հիմա, մենք ժառանգել ենք նախկին իշխանություններից։  Նրանք հիմնականում ծուղակ են ավելի շատ վարորդների տուգանելու համար և համարյա անտեսանելի են վարորդների համար։ Վարորդը կամ չի նկատում, կամ էլ ուշ է նկատում,. կտրուկ արգելակելով ստեղծվում է վթարային իրավիճակ, կամ էլ չնկատելով, ճանապարհի այդ հատվածը անցնում է անթույլատրելի արագությամբ, վտանգելով իր, ուղևորների, տվյալ պահին իրեն մոտիկ երթևեկող մեքենաների և մայթեզրերին կանգնած մարդկանց համար։

Լուծում

Առաջարկս հետևյալն է; անհրաժեշտ է մեծացնել տեղեկացնող նշանները առնվազն 4 ( եթե ոչ ավել) անգամ, և այն պետք է լինի վառ դեղին գույնի և տեղադրված լինի տեսանելի հատվածում, որպեսզի վարորդը հեռվից նկատի այն։ Արդյունքում ճանապարհի այդ հատվածը վարորդը կանցնի թույլատրելի արագությամբ, ժամանակին նվազեցնելով արագությունը,հանգիստ, առանց որևէ կտրուկ գործողությունների։

 Համոզված եմ, որ այս փոփոխության արդյունքում խիստ կնվազի ՃՏՊ-ների թիվը, որոնց հիմնական պատճառը հենց արագության գերազանցումն է։ Կարծում եմ առաջարկս կստանա ձեր դրական արձագանքը և արդյունքը տեսանելի կլինի։

 Կանխավ շնորհակալ եմ, մաղթում եմ արդյունավետ քննարկումներ.

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Սույն առաջարկը հնարավոր է իրականացնել միայն այլ գերատեսչությունների համաձայնության դեպքում

Երևանի քաղաքապետարանը կարող է իրականացնել այս առաջարկը միայն իրավասու այլ գերատեսչությունների դրական կարծիքի դեպքում

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՐՏԱԿ ԳԱԲՈՅԱՆ

08-03-2019 18:14:59

Ես այն համոզմանն են, որ վարորդը ընդհանրապես չպետք է իմանա, որ թե որտեղ կա արագաչափ կամ տեսախցիկ։
Որ ոչ թե ամեն անգամ նշանը տեսնելիս լարվի, այլ միշտ քշի առանց խախտումների։

Այ ճանապարհի տվյալ հատվածում թույլատրելի արագության մասին տեղակացումները պետք է միշտ տեսանելի լինեն։

ԱԹ
ԱՐՄԱՆ ԹԱՐԽԱՆՅԱՆ

07-30-2019 20:53:33

Հուսով եմ,որ այս առաջարկը մոտակա ժամանակոոմ կքննարկվի նաև համապատասխան  կառույցների հետ. Մտահոգ  լինելով մեր քաղաքացիների անվտանգություն համար,Ես նույնպես պատրաստ եմ  (եթե կա դրա պահանջը) առաջարկս ուղարկել համապատասխան մարմիններին,որոնք իրավասու են, համատեղ Երեվանի քաղապետարանի հետ ,որոշում  կայացնել այս հարցի շուրջ.

Համարում եմ ,որ այս առաջարկը ավելի քան հրատապ ու կարեվոր  է  և  պահանջում է շուտափույտ լուծում.

Եկեք մեկ օր շուտ մտածենք մեր քաղաքացիների անվտանգության մասին. 

Հարգանքներով` ՀՀ քաղաքացի

Արման Թարխանյան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Թռչնածառ

11-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի Երևանցիներ, առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում ստեղծել թռչնածառ:

Այսպիսի կրեատիվ արվեստի օբյեկտ ստեղծելով ոչ միայն կունենանք կրեատիվ քաղաք այլ նաև կօգնենք թռչուններին քանի որ շատ դեպքերում քաղաքում ապրող թռչունները ( Երևանցի թռչունները ՃՃՃ ) ձմռանը մտնում են խողովակների կամ այլ անցքերի մեջ և շատ դեպքերում էլ դա վատ ավարտ է ունենեւմ: Կամ ընդհանրապես թռչունների համար ապահով և հարմար պայմաններ ստեղծել:

Հիմնական պահանջներն են

  1. Անպայման այգում և ոչ կենտրոն համայնքում
  2. Մոտակայքում լինի ջրի աղբուր կամ ցայտաղբյուր
  3. Պահպանվեն տնակների պատրաստման ստանդարտները
  4. Մինչ սկսելը խորհրդակցել բանապահպանույան նախարարության հետ

Ըստ մասնագետներ այսպիս արվեստի օբյեկտը կարող է ծառայել 7-10 տարի: Միայն կցանկանայ ավելացնել տեղադրված նկարներում գույանվոր տնակների փոխարեն լինեին ավելի կրեատիվ տնակներ:

Տեսնել բոլորը