Ճանապարհային երթևեկության կանոնները ուսուցանող մանկական խաղահրապարակ

Կրթություն

13-09-2019

ԴԳ

Դ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Առաջարկ

Բազմաթիվ քաղաքներում լայն տարածում ունեն ճանապարհային երթևեկությունը իմիտացնող մանկական խաղահրապարակները: Նման խաղահրապարակները ունեն երեխաներին  ուսուցանող և միևնույն ժամանակ՝ զվարճացնող նշանակություն: Առաջարկվում է սկզբնական փուլում Երևանի մեկ վայրում ստեղծել պիլոտային մեկ խաղահրապարակ, այնուհետ՝ ունենալ գրեթե բոլոր վարչական շրջաններում: Այս խաղահրապարակում հնարավոր է դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար անցկացնել խաղային տիպի դասընթացներ և մանկական մրցաշարեր:

Լուծում

Առաջարկվում է ընտրել վայրը՝ նպատակահարմար է արդեն իսկ առկա զբոսայգիների տարածքի օգտագործումը՝ օրինակ. օղակաձև զբոսայգու հարթ հատված, մանկական զբոսայգի, կենդանաբանական այգուն կից, Հաղթանակ զբոսայգի և այլն: «Ակտիվ քաղաքացի» ծրագրի կանոններով սահմանված առավելագույն գումարը՝ 30 միլիոն դրամ, կբավարարի առաջարկի իրականացման համար:

Հասցե` Հայաստան, Երևան, Երիտասարդության զբոսայգի

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Երևանի քաղաքապետարանը կարող է որոշել ծրագրի իրականացման համար ամենանպատակահարմար վայրը:

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-26-2019 17:07:36

Հիանալի միտք, որը դժվար կլինի ճիշտ մատուցել մեր քաղաքացիներին. արդյունքում այդ գոտին կվերածվի սովորական խաղահրապարակի, ինչպես Երևանի 2800-ամյակի այգին վերածվել է հանրային լողավազանի: Ծնողները իրենց երեխաներին բերում են սրբիչով, օճառով՝ քաղաքի կենտրոնում լողացնելու

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երգող նստարաններ

05-09-2019

ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկում եմ Դավթաշեն վարչական շրջանում տեղադրել  «երգող» նստարաններ  /գրանիտեսենսորային/:  Նստելով նստարանին՝  զբոսաշրջիկների  համար կհնչի հատվածներ  հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից /Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, և այլն/:  Բացի երաժշտություն ունկնդրելուց  նստարանները /համապատասխան կոճակը սեղմելուց հետո/ հնարավորություն կտան զբոսաշրջիկներին  բջջային հեռախոսի app-երի միջոցով  ներբեռնել աուդիոձայնագրություններ տարբեր լեզուներով և  ստանալ  հետևյալ  տեղեկատվությունները.

  •  տեղեկատվություն՝  կոմպոզիտորների ստեղծագործական  կյանքի  մասին / հնչյունային  էֆեկտներով զուգորդված/  
  • կոմպոզիտորների  տուն –թանգարանների  և Երևան քաղաքում  գտնվող տեսարժան  վայրերի  ճանապարհային քարտեզները
  • Տեսարժան  վայրերի  մասին պատմող  տեղեկատվություն  / զբոսաշրջիկը տեսարժան վայրում  միացնում  է  բջջային հեռախոսը  և տեղում ստանում  լիարժեք  նյութ՝ տվյալ  վայրի վերաբերյալ/:

Այս գաղափարի իրագործումը մեծ հետաքրքրություն կառաջացնի   զբոսաշրջիկների  շրջանում և  կօգնի նրանց   զգալ 21-րդ դարի Հայաստանյան  մթնոլորտը :

Վայր: Դավթաշեն վարչական շրջան, Կենտրոնական այգի

Տեսնել բոլորը