Ճանաչենք Երևանը

Մշակույթ և ժառանգություն

20-09-2019

ՄՄ

Մ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Կարծում եմ՝ մենք պետք է ճանաչելի դարձնենք Երևանը ոչ միայն արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար, այլ նաև ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների համար: Փաստ է, որ անգամ Երևանում բնակվող մարդիկ չգիտեն Երևանի փողոցների բոլոր անվանումները, թե ում անունով է կոչված տվյալ փողոցը և այլն:
 Օրինակ ՝ Ռ. Մելիքյան փողոցը երևանցիներից շատ քչերը կիմանան, և ավելի քիչ մարդիկ էլ թե ով է Ռոմանոս Մելիքյանը,Հասրաթյան փողոցի տեղը իմացողը դժվար թե իմանա, թե ինչ է Հասրաթյանի անունը և էլ ուր մնաց իմանալ, թե ով է եղել Հասրաթյանը:
Նույն կերպ կարող եմ նշել հուշարձանների, քանդակների, տեսարժան վայրերի, թատրոնների համար:
 Այո, միգուցե Երևանի պաշտոնական կայքեջում կա Երևանի թատրոնների և տեսարժան վայրերի անվանումներն ու տեղը, բայց նրանց մասին ինֆորմացիա, իհարկե, ոչ այդքան:

Լուծում

Առաջարկում եմ ստեղծել մի հավելված , որի միջոցով յուրաքանչյուր մարդ կկարողնա տեսնել փողոցը, շինությունը և իմանալ դրա մասին ամբողջական տեղեկություն: Իմանա, թե որ շենքում որ տարեթվերին ինչ մեծարժան մարդիկ են ապրել: 
Կարողանանք այդ ծրագրի միջոցով իմանալ բոլոր փողոցների գտնվելու վայրը և թե ում անունով և ինչի համար է կոչված այդ փողոցը:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄՄ
ՄԱՐԿՈՍ ՄԱՐԿՈՍՅԱՆ

09-28-2019 12:24:40

Շնորհակալություն

ԳԱ
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ

09-28-2019 11:27:15

լավ գաղափար է

ՄՄ
ՄԱՐԿՈՍ ՄԱՐԿՈՍՅԱՆ

09-27-2019 12:09:14

տվությունը ավելի շատ, քան այդ տեղեկատվությունը հասանելի դարձնելն է ավելի մատչելի տարբերակով:
Սա իհարկե ըստ ինձ:

ՄՄ
ՄԱՐԿՈՍ ՄԱՐԿՈՍՅԱՆ

09-27-2019 12:08:27

Ճիշտն ասած չեմ կարծում որ այն մեծ ջանքեր է պահանջում և ծախսատար է.
Նախ ասեմ որ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տվյալ ունի վերաբերող Երևանի փողոցների,թանգարանների,հուշարձանների վերաբերյալ և շատ հանգիստ արդեն իսկ ճշտված տվյալները կարող է ընդհանրացնել և հասանելի դարձնել քաղաքացիներին,և ոչ միայն , ինչ-որ ծրագրի միջոցով:
Պետք կլինի միայն նկարել ոչ թե յուրաքանչյուր շենք կամ շինություն, այլ քարտեզագրության շնորհիվ դիտել փողոցները իրենց անվանումներով,հետո օրինակ սեղմելով այդ փողոցի վրա դիտել այլ մանրամասներ ինչի մասին վերը նշվել է արդեն:
Այսինք այտեղ խնդիրը ոչ թե ստեղծելն է տեղեկա

ԱՄ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

09-27-2019 11:26:41

Լավ գաղափար է, բայց շատ երկար ժամանակ պահանջող, գոնե այն մասով, որ ամեն տեղեկատվությունը պետք է հստակ ճշտված լինի: Նաև ծախսատար, քանի որ բոլոր շենքերը մեկ մեկ նկարել է պետք: Եթե հաջողի, բոլորը կարծում եմ մեծ հաճույքով կօգտվեն: 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը