Ճաղավանդակներ մայթեզրերին

Տրանսպորտ

26-08-2019

ԱԳ

Ա. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Եթե կանգառները խաչմերուկներին շատ մոտ են, ապա անհրաժեշտ է կառուցել ճաղավանդակներ մայթեզրերին, ինչի շնորհիվ խաչմերուկները կազատվեն արհեստական խցանումներից:

Լուծում

Հայտարարել բաց մրցույթ: Ցանկալի կլինի ճաղավանդակները հայ դարբինների ձեռքի աշխատանք լինի:

Հասցե` Հայաստան, Երևան, Աբովյան փողոց

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍԱ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱԳԱՆԻՍՅԱՆ

11-07-2019 23:24:27

Նաև կվերանա մեքենաների՝ մայթերին կայանելու խմդիրը, եթե բոլոր մայթերը ունենան նման կահավորում։

ԳՎ
ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-22-2019 23:21:05

Սա մի փոքր ծախսատար, բայց շատ հիանալի գաղափար է, այսօր  ես էլ մի զրույցի ժամանակ նման առաջարկ եմ աըել, բայց ճաղավանդակները պետք է մի փոքր բարձր  լինեն՝ հետիոտնի համար փոքր ինչ դժվարանցանելի...  այդկերպ մեը քաղաքացիները վերջապես կսովորեն ճիշտ ճանապարհ անցնելու տեխնիկային...  ճաղավանդակներն էլ կարելի է զարդարել բարձրացող թփերով, որն ավելի գեղեցիկ  կդարձնի մայթերը...  

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Թռչնածառ

11-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի Երևանցիներ, առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում ստեղծել թռչնածառ:

Այսպիսի կրեատիվ արվեստի օբյեկտ ստեղծելով ոչ միայն կունենանք կրեատիվ քաղաք այլ նաև կօգնենք թռչուններին քանի որ շատ դեպքերում քաղաքում ապրող թռչունները ( Երևանցի թռչունները ՃՃՃ ) ձմռանը մտնում են խողովակների կամ այլ անցքերի մեջ և շատ դեպքերում էլ դա վատ ավարտ է ունենեւմ: Կամ ընդհանրապես թռչունների համար ապահով և հարմար պայմաններ ստեղծել:

Հիմնական պահանջներն են

  1. Անպայման այգում և ոչ կենտրոն համայնքում
  2. Մոտակայքում լինի ջրի աղբուր կամ ցայտաղբյուր
  3. Պահպանվեն տնակների պատրաստման ստանդարտները
  4. Մինչ սկսելը խորհրդակցել բանապահպանույան նախարարության հետ

Ըստ մասնագետներ այսպիս արվեստի օբյեկտը կարող է ծառայել 7-10 տարի: Միայն կցանկանայ ավելացնել տեղադրված նկարներում գույանվոր տնակների փոխարեն լինեին ավելի կրեատիվ տնակներ:

suggest image
Անտուն կենդանիների խնամքի ծրագիր Երևանում/ պիլոտային տնակներ բակերում

02-10-2019

ԼԱԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Հեղափոխությունից հետո իրականացավ երևանցի կենդանասերների վաղեմի երազանքը՝ այն, որ քաղաքի իշխանությունները որդեգրել են կենդանիների նկատմամբ նոր, առավել մարդասիրական ռազմավարություն: Այսուհետ անտուն շների գլխաքանակ վերահսկման միջոցները լինելու են «առանց սպանություն» (“non-killing”) եղանակով, այն է՝ քաղաքապետարանին կից այդ հարցերով զբաղվող հատուկ կառույցը՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը (ԹափառողԿենդանիներիՎնասազերծմանԿենտրոն / Stray Animals Center) իրականացնում է նրանց ստերջացումը, պատվաստումը, և նրանք վերադարձվում են տարածք:

Բայց այս բոլոր միջոցառումների շնորհիվ կենդանիները չեն դադարում մնալ անտուն, թափառող, չխնամված, սոված, իսկ հիվանդության դեպքում դրա մասին կարող է նույնիսկ ոչ ոք չիմանալ: Առաջարկում ենք լրացնել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագիրը, որը հնարավորութուն կտա խնամակալության տակ վերցնել տարածք վերադարձած շներին, ինչպես նաև տարածքում ապրող կատուներին:

Մենք ունենք մի շարք բակերում կամավորներ, որոնք առդեն տարիներ շարունակ իրենց հաշվին , կամ կենդանապաշտպան կազմակերպությունների և խմբերի օգնությամբ խնամում են, մաքրում են, պետք եղած պահին բուժում են և կանոնավոր կերակրում, ապահովում են անհրաժեշտով իրենց բակի կենդանիներին: Մենք առաջարկում ենք ընտրել մի քանի այդպիսի պիլոտային բակեր և տեղադրել այնտեղ բներ/տնակներ, կերակրամաններ, ջրի համար ամաններ քաղաքապետարանի լոգոյով: Ընդ որում, խնամակալները պարտավորվում են հետևել տնակների սանիտարական վիճակին:

Տեսնել բոլորը