"Before i die.." Ցանկությունների ու երազանքների պատ Երևանում

Այլ

05-08-2019

ԳՍ

Գ. ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Նկարիչ Քենդի Չանգի նախաձեռնությամբ ստեղծվեց Before I Die համաշխարհային գեղարվեստական ​​նախագիծը, որը հրավիրում է մարդկանց  կիսել իրենց անձնական նկրտումներով ու իղձերով, որն էլ ավելի կիմաստավորի նրանց կյանքը: Նմանատիպ պատեր կան աշխարհի ավել քան 1000 քաղաքներում 35-ից ավելի լեզուներով: 

Առաջարկում եմ Երևանում նախաձեռնել նմանատիպ ցանկությունների ու երազանքների պատ, որտեղ մարդիկ կկիսվեն իրենց ցանկություններով ու երազանքներով: Այն կարող է լինել կենտրոնական շենքերի ետնամասի պատերին կամ ինչու չէ կեղտոտ ու լքված գետնանցումներից մեկում՝ որոին նոր շունչ կտա այս նախագիծը;

Հ.Գ. Երևանում՝ սիրահարների այգում, 2013 թվականին տեղադրվել է այս նախագծի մի փոքր մասնիկ, որը եղել է շատ փոքր ստենդ «Քանի դեռ ողջ եմ..» անվանումով: Կից կայքում կա դրա մասին՝ ՝գրառում  https://a1plus.am/hy/article/79810

Լուծում

Ընտրել Երևանում մի հատված՝ կլինի դա գետնանցում (օրինակ՝ Հայրենիք մեծ խաչմերուկի գետնանցում կամ հաղթանակի զբոսայգու գետնանցում), թե կենտրոնական շենքերից մեկի պատ, կամ ինչ որ «դալան» ապա ներկել այն համապատասխան ձևով: 

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ են մի քանի ներկարարներ կամ նույնիսկ կամավորներ: Ծախսերը չեն գերազանցի 200-300 հազար դրամը: 

Արդյունքում կունենանք ևս մի հետաքրքրիր հատված Երևանում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՐՄԵՆ ԱՍԱԴՈՒՐՅԱՆ

10-21-2019 20:56:30

Լավ միտք է և չի պահանջում շատ ծախսեր

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Բնապահպանություն և առողջ ապագա

30-07-2019

ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի:

suggest image
«ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ

13-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան- Սևան M4 մայրուղու «ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ:

Երևան–Սևան մայրուղու վրա Կոտայքի մարզի տարածքում գտնվող տուֆակերտ «ԵՐԵՎԱՆ»  հուշաքարը Երևան քաղաքի այցեքարտն էր ժամանակին և Երևանի զբոսաշրջային գրքույկների առաջին էջերում զետեղվում էր այս խորհրդանշի լուսանկարը։

Առանձնահատուկն այն էր, որ զբոսաշրջիկները նախընտրում էին այս հուշարձանի մոտ նկարվել, «հաստատելու» համար Հայաստան կամ Երևան իրենց այցելությունը, քանի որ «Երևան» գրվածքը բազմալեզու է:  Գրվածքով այլ հավաքական հուշարձան-խորհրդանիշ իրականում չկա:

Ներկայումս այս հուշարձանի շրջակա տարածքը, մեղմ ասած, շատ անմխիար վիճակում է։ Համացանցում անգամ մեկ լուսանկար որևէ անձի կողմից արված դժվար է գտնել:

Տարածքը, ռելյեֆը բավականին նմանացնում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տատն ու պապը» հուշարձանը և նորոգումից ու տարածքի բարեկարգումից հետո այս տարածքը կարող է նմանվել հենց «տատ ու պապին» և զբոսաշրջային օրինակելի ճամփեզրային վայր լինել՝ վայել 2800-ամյա մայրաքաղաքին: Շահառուները՝ ՀՀ ազգաբնակչությունը և հյուրերը: Վստահաբար, վերակառուցումից հետո Հուշարձանը կդառնա «պարտադիր» կանգառի և լուսանկարվելու տեղ:

Տեսնել բոլորը