Բազմաֆունկցիոնալ այգի

Կանաչ քաղաք և բարեկարգում

06-09-2019

ԳԳ

Գ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Այգին գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի երկրորդ բնակելի զանգվածում: Զբաղեցնում է Ն.Ստեփանյան և Վ.Թոթովենց փողոցների հարակից տարածքը: Ունի մոտավորապես 1 կիլոմետր շրջագիծ: Բարեկարգված չէ, կանաչապատ է, սակայն անմշակ:

Լուծում

Հիմնովին կփոփոխվեն այգու ճանապարհները՝ հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք երկու գլխավոր ճանապարհով: Այգին նպատակ ունի ապահովելու երեք սերնդի բազմաֆունկցիոնալ ժամանց: Հարակից տարածքում առկա է երկու դպրոց: Ֆունկցիոնալ առումով այգում ներգրավված է ֆուտբոլային դաշտ, սքեյթ հրապարակ, միջոցառումների համար նախատեսված բեմ՝ առջևում մեծ լիճ: Մանկական հատվածը կազմակերպված է երկաթուղիով, մեծ շրջանաձև կարուսելով և ֆունկցիոնալ ատրակցիոններով: Այգու երկու ծայրամասերում տեղակայված են հասարակական զուգարաններ:

Հասցե` Հայաստան, Երևան, Նոր Նորք վարչական շրջան, 2-րդ բնակելի զանգված

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄՍ
ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

11-10-2019 18:17:46

Միանգամայն համաձայն եմ։Իրոք այգին անտեսված է թե' թաղապետարանի,թե' քաղաքապետարանի կողմից։Նկատեցի,որ առաջարկներ կան ծառատունկ իրականացնելու,այգիներ ստեղծելու մասին։Սակայն մենք այս տարածքում արդեն իսկ ունենք այգի,որը լիովին անտեսված է։Այգում նստարանները շատ հին են,ճեմուղիները քանդված,մի մասն էլ քայքայված։Ծառերը պատշաճ չեն խնամվում և ջրվում,ամռանն էլ հաճախ խոտը չորանում ու այրվում է։Սա իմ մանկության այգին է,որը հատվել է ցուրտ ու մութ տարիներին,բայց նորից հառնել ու դարձել այգի։Իսկ հիմա էլ անտարբերության զոհ է դառնում ։Խնդրում եմ նոր շունչ տաք իմ մանկության այգուն։

ԳԱ
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ

09-28-2019 11:13:16

շատ ճիշտ և տեղին առաջարկ է

այգին որպես այդպիսին կա,բայց չի խնամվում և չի ծառայում իրա նպատակին

 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը