Բացօթյա կինոթատրոններ Երևանի այգիներում

Քաղաքային միջոցառումներ

20-09-2019

Դ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 4

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ նման կարգի հեռուստաէկրաներ տեղադրել Երևանի և դրա սահմաներից դուրս գտնվող այգիներում։ Դրանք հիանալի մթնոլորտ կստեղծեն այգիներում և ամենահիասքանչ վայրերից կլինեն։ Մարդիկ իրենց ընտանիքների հետ կարող են այցելել, նստել և նայել հետաքրքիր բաներ, որոնք կցուցադրվեն էկրանների միջոցով։ Այն կդառնա հանրային հավաքատեղի ամառվա երեկոյան պիկ ժամերին, իսկ ուշ ժամերին կարելի է սպորտային հանդիպումներ ցուցադրել։ Նման բացօթյա կինոթատրոններ գրեթե չկան երևանյան այգիներում։

Լուծում

Այսպիսի էկրանները Երևանը կդարձնեն ավելի հարմարավետ և ժամանակակից։ Նման կարգի բաներ զարգացած քաղաքներում առկա են, և ինչու՞ չի կարելի է նման էկրաններ տեղադրել Երևանի այգիներում։ Մարդիկ կնստեն խոտի վրա և կդիտեն ցուցադրվող հաղորդումներ, միջոցառումներ և զանազան այլ բաներ, իսկ ուշ ժամերին սպորտասեր հանրությունը կարող է վայելել սպորտային տարբեր հանդիպումներ։

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Երևանի քաղաքապետարանը կարող է որոշել ծրագրի իրականացման համար նպատակահարմար վայրը և ձևը:

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳԱ
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ

09-28-2019 11:31:14

շատ լավ առաջարկ է

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

09-22-2019 11:27:20

Շնորհակալություն․․․

ՌՄ
ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

09-20-2019 16:29:29

Կարծում եմ որ հիանալի գաղափար է և նման բաները Երևանը կդարձնեն ավելի ժամանակակից։

Շատ լավ կլինի որ այն իրականացվի։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Բոլորին հարմար

02-10-2019

ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Տիգրան Մեծ 53 հասցեում առաջիկայում շահագործման կհանձնվի Մանկական ներառական զարգացման կենտրոն, որտեղ հաշմանդամություն  ունեցող և հաշմանդամություն  չունեցող 2-6 տարեկան երեխաները միասին ժամանակ կանցկացնեն՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում դեռևս չկա ներառական մանկական զարգացման կենտրոն (գործող ներառական մանկապարտեզներում խնդիրներ ունեցող երեխաների և խնդիրներ չունեցող երեխաների խմբերը հստակ առանձնացված են)՝ չափազանց կարևորում ենք նման մոդելով զարգացման կենտրոնի առկայությունը։ Խնդիրներ ունեցող ու չունեցող երեխաները լինելու են միևնույն խմբում՝ ձևավորելով առողջ ներառական միջավայր, նպաստելով երեխաների ճիշտ հոգեբանական ինտեգրմանը, իրազեկմանը և ճանապարհ հարթելով երեխաներին ինտեգրվել ներառական դպրոցում ՝ հեշտությամբ և հոգեբանորեն ավելի պատրաստ։ 

Զարգացման կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաները անհրաժեշտության դեպքում կստանան նաև վերականգնողական թերապիաներ՝ ֆիզեոթերապիա, էրգոթերապիա, լոգոպեդի և հոգեբանի ծառայություն: 

Առաջարկում ենք նախատեսված բյուջեի սահմաններում տրամադրել  ներառական զարգացման կենտրոնի 6 սենյակի  սարքավորումներ, ինչպես նաև գնդակներ, ծեփամածիկներ, կավ, կինետիկ ավազ և զարգացնող տարբեր խաղեր։ 

Համապատասխան սարքավորումներով ու հատուկ խաղերով հագեցվածությունը կնպաստի ներառական զարգացման կենտրոնի նպատակի իրագործմանը՝ օգնելով ապահովել  բոլոր երեխաների համաչափ զարգացումը։ 

Տեսնել բոլորը