Բարեկարգ և գրավիչ մարզադաշտ Դավթաշենում

Սպորտ

08-08-2019

ԱԱ

Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների, սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար, մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով բոլոր վարչական շրջանները:

Լուծում

Լուծման մասին նախորդ պարբերությունում նշել եմ: Կից ուղարկում եմ տեսանյութ առավել լավ պատկերացում կազմելու համար մարզադաշտի ներկա տեսքի մասին: Կից ուղարկում եմ նաև համացանցից վերցված լուսանկարներ, որոնք կարող են ծառայել մարզադաշտի համար նախատեսվող արձանի նախընտրելի տարբերակներ մշակելու հարցում:


Հարգանքով՝

Արփինե Արզումանյան

Հասցե` Հայաստան, Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավթաշեն 4-րդ թաղամաս

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Կանգառներում և այլ հասարակական վայրերում աղբամանների ավելացում

12-07-2019

ԷԴԳԱՐ ԶԱՏԻԿՅԱՆ

Երևանի մաքրության հարցը մնում է ամենաքննարկվողը մեր քաղաքում։ Բացի նրանից որ Սանիթեքը թերանում է թե աղբահանության և թե սանմաքրման հարցում կա նաև մեկ այլ խնդիր։

Երևանի բազմաթիվ կանգառներում, փողոցներում և այլ հասարակական վայրերում աղբամանները բացակայում են։ Մենք մեր հոգեբանության և բնավորության մեջ դեռ չենք ձևավորել աղբը պահել ուրիշ տեղ գցելու մշակույթը և շատ հաճախ նետում ենք գետնին, բայց և աղբամանների առկայության դեպքում շատ ու շատ քաղաքացիներ կնետեն իրենց աղբը այդտեղ։ Ամենատարածված աղբը եր կարելի է տեսնել կանգառներում դրանք ծխախոտի մնացորդներն են (բիչոկները) որոնք նետում են ծառերի, խոտերի մեջ գետնին։ Ճիշտ է գիշերները սանմաքրման աշխատակիցները հավաքում են դրանք։ Շատ հաճախ էլ այդ նույն բիչոկները մնում են հողի մեջ, կամ քամու միջոցով տարածվում քաղաքով մեկ։ 

Համացանցում չկարողացա գտնել մեկ աղբամանի արժեքը բայց կարելի է հաշվարկել մինչև 20,000֏ սահմաներում։ 

Մի քանի կանգառներ որոնք կարող եմ նշել` Ազատության պողոտայի (Ռայկոմ) երկու կանգառներում, դեպի Հաղթանակի զբոսագի ճանապարհի կանգառներում, Տիգրան Մեծի պողոտայի վրա Ռոսիյա Մոլի դիմացի մայթի կանգառում, Խանջյան փողոցի վրա Մանկավարժական Համալսարանի կանգառներում։

Մեկնաբանաություններում կարող եք գրել մնացած տեղերի մասին։