Ազատ ավտոկայանատեղիները ցույց տվող ծրագրային ապահովում

Տրանսպորտ

06-08-2019

ՆՄ

Ն. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Քաղաքում ազատ ավտոկայանատեղի գտնելը իրական գլխացավանք է վարորդների համար։ Հաճախ ստիպված ենք լինում շրջել փողոցներում գտնելու համար ազատ ավտոկայանատեղիներ։ Դա պատճառում է ժամանակային, ֆինանսական և այլ կորուստներ։ Առաջարկում ենք Մոբայլ Հավելված, որը ցույց կտա քաղաքում ազատ ավտոկայանատեղիները իրական ժամանակում։ Օգտատերերը հավելվածի միջոցով կտեսնեն ինչպես մոտակա, այնպես էլ իրենց ցանկալի փողոցում ազատ և զբաղված ավտոկայանատեղիների վերաբերյալ տվյալներ։ Ընտրելուց հետո տվյալ փողոցը կամ կայանատեղին, նավիգացիոն համակարգը կուղղորդի վարորդին դեպի տվյալ կայանատեղի։ Այդ ընթացքում եթե կայանատեղին դառնա զբաղված, ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի դրա մասին վարորդին և կառաջարկի այլ ազատ ավտոկայանատեղի տվյալ հատվածում։ Հավելվածը ունի որոնողական ֆունկցիա, որի միջոցով վարորդները կարող են որոնել այն փողոցը կամ հատվածը որտեղ ցանկանում են կայանել, և ստանալ իրական ժամանակում ինֆորմացիա՝ արդյոք տվյալ փողոցում կա ազատ կայանատեղի, քանի հետ (այդ ամենը պատկերավոր երևում է հավելվածում), թե ոչ։ 

Լուծում

Մեր թիմը 2017 թվ․-ից իրականացնում է ԻննոՊարկ բջջային հավելվածի ծրագրային ապահովման աշխատանքները։ Արդեն պատրաստ է բջջային հավելվածը, որը ցույց է տալիս քաղաքում առկա ազատ ավտոկայանատեղիները իրական ժամանակում։ Մենք օգտագործում ենք քաղաքային տեսախցիկները, որոնք տեղադրված են կարմիր գծերի վերևում, դրանց միջոցով իրականացնում ենք տրանսպորտային միջոցի ճանաչում և հաշվարկ փողոցում ազատ կայանատեղիների տվյալները ստանալու համար։ Կիրառվել են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման տեխնոլոգիաներ տվյալ խնդիրը լուծելու համար։ Հավելվածը պատրաստ է, անցել է թեսթավորման փուլ, ունենք մոտիվացված և փորձառու թիմ։ Թեսթավորման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, կապված քաղաքային տեսախցիկների հետ, ինչպես նաև մեքենաների միջև տարածությունը հաշվելու հետ, որպեսզի ցույց տանք մաքսիմալ ճշգրիտ տվյալներ օգտատերերին։ Մեր լուծումը բազմիցս ներկայացրել ենք տարբեր հարթակներում, ինչպես Հայաստանում, այպես էլ արտերկրում և ստացել ենք դրական արձագանք։ ԻննոՊարկ հավելվածը կլինի իսկական օգնություն վարորդների համար, կխնայի նրանց ժամանակը, կբեռնաթափի խցանումները կայանատեղիներում։ 
 

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևանը երազանքների քաղաք

06-09-2019

ՆՈՐԱՅՐ ՍԱՖՈՅԱՆ

Ես առաջարկում եմ մեր քաղաքի փողոցներում տնկել 3000-4000 հատ Ցերցիս տեսակի դեկորատիվ ծառեր, ինչպես նաև ունենալ երկուսից երեք Ցերցիսների պուրակ քաղաքային այգիներում։ Այս ծառատեսակը վաղ գարնանը ծաղկում է վառ վարդագույն ծաղիկներով։ Ծաղկելով ստվերոտ տեղերում մեկ շաբաթ ուշ, իսկ արևոտ տեղերում՝ մեկ շաբաթ ավելի շուտ՝ փողոցը (պուրակը) երեսուն օր մնում է վառ վարդագույն ծաղիկների մեջ։ Ծաղկած Ցերցիսը այնքան գեղեցիկ է, որ այդ ծառերով հարուստ քաղաքը, ծաղկած վիճակում տեսնելու համար, երկիր կգան հազարավոր տուրիստներ։ Քաղաքում խիստ կավելանա սիրահարվածների քանակը ։) ։) ։) և էլի շատ-շատ լավ բաներ։

Մեր քաղաքում այդ ծառատեսակից (Ցերցիս) ամենամեծ ծառը գտնվում է Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում։ Ընդհամենը 3000 այդ տեսակի ծաղկած ծառ ունենալով՝ մեր քաղաքը աննկարագրելի կգեղեցկանա։

suggest image
Անտուն կենդանիների խնամքի ծրագիր Երևանում/ պիլոտային տնակներ բակերում

02-10-2019

ԼԱԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Հեղափոխությունից հետո իրականացավ երևանցի կենդանասերների վաղեմի երազանքը՝ այն, որ քաղաքի իշխանությունները որդեգրել են կենդանիների նկատմամբ նոր, առավել մարդասիրական ռազմավարություն: Այսուհետ անտուն շների գլխաքանակ վերահսկման միջոցները լինելու են «առանց սպանություն» (“non-killing”) եղանակով, այն է՝ քաղաքապետարանին կից այդ հարցերով զբաղվող հատուկ կառույցը՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը (ԹափառողԿենդանիներիՎնասազերծմանԿենտրոն / Stray Animals Center) իրականացնում է նրանց ստերջացումը, պատվաստումը, և նրանք վերադարձվում են տարածք:

Բայց այս բոլոր միջոցառումների շնորհիվ կենդանիները չեն դադարում մնալ անտուն, թափառող, չխնամված, սոված, իսկ հիվանդության դեպքում դրա մասին կարող է նույնիսկ ոչ ոք չիմանալ: Առաջարկում ենք լրացնել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագիրը, որը հնարավորութուն կտա խնամակալության տակ վերցնել տարածք վերադարձած շներին, ինչպես նաև տարածքում ապրող կատուներին:

Մենք ունենք մի շարք բակերում կամավորներ, որոնք առդեն տարիներ շարունակ իրենց հաշվին , կամ կենդանապաշտպան կազմակերպությունների և խմբերի օգնությամբ խնամում են, մաքրում են, պետք եղած պահին բուժում են և կանոնավոր կերակրում, ապահովում են անհրաժեշտով իրենց բակի կենդանիներին: Մենք առաջարկում ենք ընտրել մի քանի այդպիսի պիլոտային բակեր և տեղադրել այնտեղ բներ/տնակներ, կերակրամաններ, ջրի համար ամաններ քաղաքապետարանի լոգոյով: Ընդ որում, խնամակալները պարտավորվում են հետևել տնակների սանիտարական վիճակին:

Տեսնել բոլորը