Ավելի շատ ծառ մեր սիրելի քաղաքում
Բնապահպանություն
26-07-2019

Առաջարկ
Ինչպես աշխարհի շատ քաղաքներ, մեր քաղաքը նույնպես այդքան էլ հարուստ չէ կանաչ տարածքներով, որի պատճառով մեր քաղաքի օդի որակը ընկնում է: Այս շատ կարևոր հարցի լուծման համար Բեռլինում և մի շարք այլ քաղաքներում ներդրվել է հետևյալ գաղափարը, որը հիանալի լուծում կարող է լինել մեր քաղաքի համար: Այսպիսով, նախագծվել է մի ֆունկցիոնալ ծառ, որը արտաքինից, կարծես թե, նման է էլեկտրոնային վահանակի, որը ծածկված է հաստ, կանաչ մակերեսով, օդը մաքրում է փոշուց և այլ աղտոտիչներից: Այս ամենի ամենագրավիչ կողմն այն է, որ մեկ այսպիսի ծառը կատարում է է 275 իրական ծառի ֆունկցիա՝ զբաղեցնելով 99%-ով ավելի քիչ տարածք և արժենալով ընդամենը այդ ծախսի 5%-ը:
https://greencitysolutions.de/en/
Լուծում
Քաղաքի մի քանի հատվածներում, որտեղ ունենք սակավաթիվ ծառեր, տեղադրել նմանատիպ մեկ ծառ, որպեսզի ունենանք մեր երազանքների մաքուր օդը մեր սիրելի քաղաքում:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՐՄԵՆՅԱՆ
09-14-2019 03:54:01
Այդ հաշվարկների աղբյուրը չէիք՞ նշի՝ որքան մակերեսն է համարժեք քանի ծառի և ինչ տեսակի
ԳԵՎՈՐԳ ԱՖՅԱՆ
09-02-2019 17:36:59
լավ կլիներ այդպիսի նստարան-ծառերը առաջնային տեղադրվեին Հյուսիսային պողոտայում
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: