Առաջարկում եմ կառուցել շների զբոսանքն ու վարժեցումն իրականացնելու համար նախատեսված այգիներ

Շինարարություն

12-07-2019

ՔԱ

Ք. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Հաշվի առնելով այն փաստը, որ մայրաքաղաքում այս պահին չկան շների զբոսանքի համար նախատեսված վայրեր, առաջարկում եմ յուրաքանչյուր վարչական շրջանում հատուկ տարածք հատկացնել շների զբոսանքի համար։ 

Ցանկապատված տարածքների առկայությունը կկանխի հնարավոր հարձակման դեպքերը։ Այդ կերպ գոհ կլինեն թե՛ շուն ունեցող քաղաքացիները և թե՛ շների ներկայությունից իրենց անապահով զգացող քաղաքացիները։

Առաջարկում եմ նաև կառուցել մասշտաբներով ավելի մեծ տարածք, որը նախատեսված կլինի շների վարժեցման համար՝ հագեցած համապատասխան տեխնիկայով։

Լուծում

Վարչական շրջաններում զբոսանքի համար նախատեսված վայրերը կարող են լինեն պարզապես բարձր ցանկապատած, որտեղ մեր չորքոտանի բարեկամները կարող են զբոսնել առանց կապի, դնչկալի, ուղղակի վազվզել և սպառել իրենց էներգիան։ 

Յուրաքանչյուր վարչական շրջանում շների զբոսանքի համար նախատեսված այգիների կառուցման առավելությունները՝ 

  • Երևանի քաղաքացիները կունենան հավասար իրավունքներ։ Հաշվի առնելով, այն փաստը, որ քաղաքի գրեթե բոլոր այգիներում արգելված է շների զբոսանքը, իսկ դրան զուգահեռ չկան շների զբոսանքն իրականացնելու տարածքներ։
  • Կկանխվի շների կողմից հնարավոր հարձակման դեպքերը։
  • Կզարգանա ընտանի կենդանիներ պահելու կուլտուրան։
  • Զբոսայգին կլինի անվճար և կենդանասերները ստիպված չեն լինի զբոսանքի կամ վարժեցման համար վճարել։
  • Եվ վերջի վերջո մեր չորքոտանի բարեկամները կարող են ազատ զբոսնել և խաղալ, իսկ իրենց տերերը կարող են այլևս չանհանգստալ հարակից տարածքներով անցնող քաղաքացիների անվտանգության մասին։ 


​​​​​​Ինչ վերաբերում է շների վարժեցման կենտրոնին, կարծում եմ՝ Հայաստանում չկա ընտանի կենդանի պահելու կուլտուրա, մարդիկ պահում են շներ, առանց համապատասխան վարժեցման և դաստիարակման, արդյունքում շատ հաճախ տեսնում ենք ագրեսիվ և հարձակով շներ։ 

Առաջարկում եմ ընտրել կենտրոնում գտնվող համապատասխան տարածք, որը կունենա՝
 

  • Բարձր և ապահով ցանկապատ (2 մետրից ոչ ցածր)
  • Շների վարժեցման համար նախատեսված սարքավորումներ՝ խոչընդոտներ, թռիչքների համար նախատեսված հարմարանքներ, փոքր կամուրջներ
  • Լուսավորություն
  • Նստարաններ, աղբաման
  • Կանաչապատ տարածք

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Բարեկարգ և գրավիչ մարզադաշտ Դավթաշենում

08-08-2019

ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների, սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար, մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով բոլոր վարչական շրջանները:

suggest image
Մարզական կենտրոն Հաղթանակ թաղամասում

24-09-2019

ՇՈՒՇԱՆԻԿ ՂԵՎՈՆԴՅԱՆ

Հաղթանակ թաղամասը գտնվում է Երևանի ծայրամասում, չունի որևէ սպորտային ու  ժամանցի կենտրոն և, հաշվի առնելով Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացման անհրաժեշտությունը, կարևոր եմ համարում Հաղթանակ թաղամասում սպորտային նոր կենտրոնի հիմնումը: Առողջ ու մարզված սերունդ ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն, որպեսզի Հաղթանակ թաղամասի երեխաները կարողանան զբաղվել ֆուտբոլով, բասկեբոլով, վոլեյբոլով, ինպես նաև կարողանան տեղադրված մարզասարքերի շնորհիվ մարզվել: 9000-ից ավել բնակչություն ունեցող թաղամասին չափազանց անհրաժեշտ է նման կենտրոն ունենալը: Նշեմ նաև, որ Հաղթանակ թաղամասի միակ դպրոց հաճախում է մոտ 1000 երեխա և թաղամասում սպորտային միջոցառում անցկացնելու համար չկա համապատասխան  վայր երեխաների սերը դեպի սպորտ զարգացնելու համար: Ներկայացվող տարածքը գտնվում է դպրոցի կողքին և ներկայումս գտնվում է ոչ բարվոք վիճակում, և նշված սպորտային կոմպլեքսի հիմնումը նաև արդյունավետ կլինի դպրոցում ֆիզկուլտուրայի զարգացման և ֆիզիկական կրթության զարգացման համար:

Տեսնել բոլորը