Առաջարկում եմ Երևանի կենտրոնը դարձնել կույր մարդկանց համար ավելի հարմարավետ

Սոցիալական ոլորտ

18-07-2019

ՎԱ

Վ. ԱԼՈՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Աշխարհի զարգացած քաղաքներում հաճախ կարելի է հանդիպել մայթերի, անցումների, գետնանցումների, հասարակական տրանսպորտի կանգառների, մետրոյի կայարանների, նույնիսկ մետրոյի վագոնների հատակին անհարթ կետագծավոր ուղիներ։ Դրանք կույր կամ վատ տեսողություն ունեցող մարդկանց համար են նախատեսված։ Քանի որ նրանք չեն տեսնում ու չեն կարող օգտվել այլ ցուցանակներից, այս ուղիների օգնությամբ նրանք կկարողանան տեղաշարժվել Երևանի կենտրոնում, օգտվել հասարարական տրանսպորտից և առանց դժվարությունների զբոսնել քաղաքում։

Լուծում

Լինում են տեսողական խնդիր ունեցող մարդկան համար ուղիների տարբեր տարատեսակներ։

Օրինակ ներկանման տարբերակը ամենաշահավետն է, և այդ տարբերակի դեպքում կարելի է Փոքր կենտրոնի մայթերի մեծ մասը ծածկել այսպիսի ուղիներով։ Բայց դրանք երկարաժամկետ չեն կարող լինել, քանի որ դրանք ժամանակի ընդացքում մաշվելու հատկություն ունեն։ 

Կան նաև ավելի երկար ծառայող տարբերակներ։

Առաջարկում եմ ծրագիրը սկսել Հանրապետության հրապարակից և այտեղից սկսվող փողոցներից և տարածվել այն մակերեսով, որքան կբավականացնի 25.000.000 դրամը։

Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ պողոտա

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Նախագծի շրջանակում մայրաքաղաքում կավելացվեն կույր մարդկանց համար նախատեսված հարմարությունները

Երևանի որոշ հատվածներում արդեն կան հարմարանքներ՝ նախատեսված կույր մարդկանց համար: Սույն նախագծի շրջանակում դրանց թիվը կավելացվի:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՆԱ
ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

10-23-2019 10:30:04

Շատ լավ ծրագիր է, ապրեք:

ԼՍ
ԼԻԼՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

08-01-2019 09:33:29

Շատ լավ ծրագիր է, ապրեք:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը