Անվտանգ ճանապարհ դեպի դպրոց

Կրթություն

15-07-2019

ԴԳ

Դ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Երևանի բավականին մեծ թվով ներբակային տարածքներում տեղաբաշխված դպրոց-մանկապարտեզներին մոտեցող ճանապարհները մայթ չունեն և հատկապես առավոտյան ժամերին երեխաները, ծնողներն ու մեքենաները միմիանց խառնված չափազանց վտանգավոր կերպով տեղ են հասնում:

Առաջարկվում է իրականացնել ծրագիր դպրոցներին և մանկապարտեզներին  հարող տարածքների երթևեկելի և հետիոտն մասերի տարանջատիչ անվտանգության հատվածների կազմակերպման համար։ Այս ծրագիրը իրականացվում է շատ քաղաքներում և պայմանականորեն կոչվում է «անվտանգ ճանապարհ դեպի դպրոց»:

Շուրջ 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է ընտրված մի շարք դպրոցների /մանկապարտեզների/ հարակից տարածքներում աշխատանք իրականացնել: Շահառուները՝ երևանի բնակիչները, իսկ անմիջական շահառուներ՝ 150-200 հազար քաղաքացի: Հարցը ուղղակի վերաբերվում է երեխաների անվտանգությանը՝ անգամ եթե պատահարների վիճակագրությունը մեծ չէ: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներ երեխաները ինքնությույն չեն հաճախում, ծրագիրը նախապատվելի է սկսել հիմնական դպրոցների համար:

Լուծում

Նախ, անհրաժեշտ է գույքագրել խորքային, անմայթ մոտեցող ճանապարհներով փողոցները, կատարել հարցումներ, ընտրել ամենախնդրահարույց հատվածները, կազմել նախագծեր և իրակագործել: Ծրագիրը չի ենթադրում ծավալուն շինարարական աշխատանքներ և, սկզբունքորեն, 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր կլինի բավականին  աշխատանք կատարել:

Հասցե` Հայաստան, Երևան, Նոր Նորք վարչական շրջան, 1-ին բնակելի զանգված

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Գովազդային վահանակներին  նոր բովանդակություն

24-09-2019

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարծում եմ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակներին նոր շունչ, որակ և բովանդակություն հաղորդելու ժամանակն է եկել:

Արդեն գոյություն ունեցողներից շատերը ակտուալ չեն ,իսկ գովազդին կից Հայաստանին կամ Մեծ հայերին վերաբերվող տեղեկատվությունը restart-ի կարիք ունի: Նկատել եմ,որ զբոսաշրջիկներից շատ քչերն են կանգնում նըանց առջև: Հետաքրքիր կլինի նոր մատուցմամբ ներկայացնել այն մեր հայրենակիցներին,որոնք մեծ ավանդ ունեն համաշխարհային գիտության, արվեստի, սպորտի մեջ, բայց որոնք քիչ ծանոթ են լայն հանրությանը: Օրինակ, MRT-ի (Ռայմոնդ Դամաղյան), բանկոմատի, մեխանիկական փոխանցման տուփի, գունավոր հեռուստատեսության, լուսնագնացի(«Луноход»), այսօր Մարսի վրա աշխատող «Curiosity» մարսագնացի, բարձր տեխնոլոգիաների բնագավառից (սկսած Խորհրդային Միության առաջին համակարգիչներից մինչ մեր օրերը) հայտնագործողները, սպորտից՝ Ալեն Պրոստ (Formula 1), Անդրէ Աղասի, Ալբերտ Ազարյանի «խաչը», հոկեյի և ֆուտբոլի օլիմպիական և աշխարհի չեմպիոններ և այլն : Անակնկալները շատ են ...

Տեսնել բոլորը