Անվճար կինոթատրոն բաց երկնքի տակ

Այլ

17-08-2019

ԳՍ

Գ. ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանում ավելացնել ևս մեկ հետաքրքիր ժամանցի վայր՝ կինոթատրոն բաց երկնքի տակ, որը կլինի բացառապես անվճար: Այն կարող է գործել տարվա բոլոր տաք ամիսներին: Նմանօրինակ կինոթատրոններ կան աշխարհի բազմաթիվ քաղաքներում, կարելի է նաև Երևանում ունենալ գոնե մեկը:

Լուծում

Տեղադրել Երևանի այգիներից մեկում բաց կինոթատրոն: Կարող է լինել, օրինակ, Թումանյանի անվան (Թումոյի) այգում, այնտեղ ընդարձակ բաց տարածություններ շատ կան: Որպես հավելում՝ կարելի է ստեղծել սոցիալական ցանցերից մեկում էջ, որտեղ ամեն օրվա ցուցադրվող ֆիլմերը կընտրեն ու կքվեարկեն քաղաքացիները, ըստ որի էլ կցուցադրվեն նրանց ընտրած ֆիլմերը:

Հասցե` Հայաստան, Երևան, Թումանյանի անվան զբոսայգի

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՌՄ
ՌԻՄԱ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

10-22-2019 18:14:20

Ֆիլմի սիրահարների համար կարծում եմ սա հիանալի տարբերակ է։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Անտուն կենդանիների խնամքի ծրագիր Երևանում/ պիլոտային տնակներ բակերում

02-10-2019

ԼԱԼԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Հեղափոխությունից հետո իրականացավ երևանցի կենդանասերների վաղեմի երազանքը՝ այն, որ քաղաքի իշխանությունները որդեգրել են կենդանիների նկատմամբ նոր, առավել մարդասիրական ռազմավարություն: Այսուհետ անտուն շների գլխաքանակ վերահսկման միջոցները լինելու են «առանց սպանություն» (“non-killing”) եղանակով, այն է՝ քաղաքապետարանին կից այդ հարցերով զբաղվող հատուկ կառույցը՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը (ԹափառողԿենդանիներիՎնասազերծմանԿենտրոն / Stray Animals Center) իրականացնում է նրանց ստերջացումը, պատվաստումը, և նրանք վերադարձվում են տարածք:

Բայց այս բոլոր միջոցառումների շնորհիվ կենդանիները չեն դադարում մնալ անտուն, թափառող, չխնամված, սոված, իսկ հիվանդության դեպքում դրա մասին կարող է նույնիսկ ոչ ոք չիմանալ: Առաջարկում ենք լրացնել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագիրը, որը հնարավորութուն կտա խնամակալության տակ վերցնել տարածք վերադարձած շներին, ինչպես նաև տարածքում ապրող կատուներին:

Մենք ունենք մի շարք բակերում կամավորներ, որոնք առդեն տարիներ շարունակ իրենց հաշվին , կամ կենդանապաշտպան կազմակերպությունների և խմբերի օգնությամբ խնամում են, մաքրում են, պետք եղած պահին բուժում են և կանոնավոր կերակրում, ապահովում են անհրաժեշտով իրենց բակի կենդանիներին: Մենք առաջարկում ենք ընտրել մի քանի այդպիսի պիլոտային բակեր և տեղադրել այնտեղ բներ/տնակներ, կերակրամաններ, ջրի համար ամաններ քաղաքապետարանի լոգոյով: Ընդ որում, խնամակալները պարտավորվում են հետևել տնակների սանիտարական վիճակին:

Տեսնել բոլորը