Անտուն շների կերամաններ հասարակական վայրերում

Բնապահպանություն

02-10-2019

Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջարկներ՝ 4

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ անտուն շունիկների համար իրենց գտնվող վայրերին մոտ տեղադրել կերամաններ, որի մասին իրազեկել տարածքի բնակիչներին:

Լուծում

Բոլորիս տներում օրվա ավարտին մնում է սննդային թափոններ, որոնք նետվում են աղբարկղը: Այն ինչ մեր համար աղբ է, այդ կենդանիների համար սնունդ է: Նրանք շատ ունեն այդ սննդի կարիքը, շատ հյուծված են: Նրանց կերակրելը անվտանգ է, բացի այդ շատ մեծ հոգատարություն է սերմանում շրջապատի նկատմամբ:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՍ
ԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ

11-07-2019 23:44:24

Շատ լավ գաղափար է:

ՎԱ
ՎԱՐԴԳԵՍ ԱԼՈՅԱՆ

11-07-2019 23:26:27

Ինչպես նաև կատուների համար

ՀԱ
ՀԱՍՄԻԿ ԱԼԵՔՅԱՆ

11-03-2019 09:28:09

Համաձայն եմ Լիլիթ Հակոբյանի հետ, ականատես եմ եղել նման բազմաթիվ դեպքերի, երբ կերակրել են շներին, բայց վայրը դառել է աղբանոց

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

10-03-2019 14:34:51

Այն ինչ մեր համար սննդի մնացորդ է շատ արագ կարող է վերածվել աղբի, իսկ այդ ամանները աղբամանի, ուր կլցվեն սիգարետի մնացորդնե և այլ աղբ: Մեր ժողովուրդը դեռ այսպիսի առաջընթացի պատրաստ չէ: Սա միայն կավելացնի աղբահանության հետ կապված խնդիրները և դժգոհությունները

 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ընթերցասերի այգի

12-07-2019

ՍՏԵՓԱՆ ԽԱՆՈՅԱՆ

Առաջարկում եմ ստեղծել ընթերցասերի այգի: 

Այգին ոչ միայն հարմարավետ վայր կլինի ընթերցելու համար, այլև հնարավորություն կստեղծի նոր ծանոթություններ հաստատելու, գրքեր փոխանակելու կամ նվիրելու համար: 

Յուրաքանչյուր նստարան կարող է կրել որևէ հայտնի հեղինակի կամ գրքի անուն,  ինչը կունենա ճանաչողական և կրթական արդյունք: Այգում տեղադրված  գովազդային վահանակներում ընթերցողը կծանոթանա ինպես հայ հեղինակների  նոր գրքերին,  այնպես էլ արտասահմանյան բեսթսելլերներին: 

Հեղինակները հնարավորություն կունենան  կազմակերպել իրենց նոր գրքերի շնորհանդեսը և տեղում կազմակերպել վաճառք:  Այգուն կից կարելի է հիմնել նաև փոքրիկ սրճարան, որից ստացված շահույթով  հնարավոր կլինի հոգալ այգու ծախսերը: 

Այսպիսով կարելի է կրթել մեր  հասարակությանը և նոր մշակույթ ձևավորել:

Տեսնել բոլորը