Անտուն կենդանիների խնամքի ծրագիր Երևանում/ պիլոտային տնակներ բակերում

Այլ

02-10-2019

ԼՊ

Լ. ՊՈՂՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Հեղափոխությունից հետո իրականացավ երևանցի կենդանասերների վաղեմի երազանքը՝ այն, որ քաղաքի իշխանությունները որդեգրել են կենդանիների նկատմամբ նոր, առավել մարդասիրական ռազմավարություն: Այսուհետ անտուն շների գլխաքանակ վերահսկման միջոցները լինելու են «առանց սպանություն» (“non-killing”) եղանակով, այն է՝ քաղաքապետարանին կից այդ հարցերով զբաղվող հատուկ կառույցը՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը (ԹափառողԿենդանիներիՎնասազերծմանԿենտրոն / Stray Animals Center) իրականացնում է նրանց ստերջացումը, պատվաստումը, և նրանք վերադարձվում են տարածք:

Բայց այս բոլոր միջոցառումների շնորհիվ կենդանիները չեն դադարում մնալ անտուն, թափառող, չխնամված, սոված, իսկ հիվանդության դեպքում դրա մասին կարող է նույնիսկ ոչ ոք չիմանալ: Առաջարկում ենք լրացնել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագիրը, որը հնարավորութուն կտա խնամակալության տակ վերցնել տարածք վերադարձած շներին, ինչպես նաև տարածքում ապրող կատուներին:

Մենք ունենք մի շարք բակերում կամավորներ, որոնք առդեն տարիներ շարունակ իրենց հաշվին , կամ կենդանապաշտպան կազմակերպությունների և խմբերի օգնությամբ խնամում են, մաքրում են, պետք եղած պահին բուժում են և կանոնավոր կերակրում, ապահովում են անհրաժեշտով իրենց բակի կենդանիներին: Մենք առաջարկում ենք ընտրել մի քանի այդպիսի պիլոտային բակեր և տեղադրել այնտեղ բներ/տնակներ, կերակրամաններ, ջրի համար ամաններ քաղաքապետարանի լոգոյով: Ընդ որում, խնամակալները պարտավորվում են հետևել տնակների սանիտարական վիճակին:

Լուծում

Առաջին պիլոտային փուլում այն բակերում, որտեղ կան այդպիսի կամավորներ, որոնք պատրաստ են ստանձնել իրենց բակի կենդանիների խնամակալությունը, տեղադրվում են տնակներ և կերակրամաններ քաղաքապետարանի լոգոյով փակցվում են հայտարարություններ, որ բակի անտուն կենդանիները գտնվում են քաղաքապետարանի պաշտպանության տակ:

Առաջարկում ենք որպես պիլոտային բակեր ընտրել հետևյալ հասցեների բակերը.

Երվանդ Քոչարի 13-17, որտեղ կերակրում են  3-4 շուն, այդ թվում՝ 2 ձագ իրենց մոր հետ և պարբերաբար եկող-գնացող մի քանի շներ նույն ընտանիքից:

Երվանդ Քոչար 15, Քաջազնունի 4Ա, 8, 2 բակերը, որտեղ կերակրվում են ընդհանուր թվով մոտ 30 կատու. Շների համար տեղադրվում է մեծ մի քանի տեղանոց տնակ, կատուների համար ամեն բակում տեղադրվում են մի քանի տնակներ, մյուսները ցուրտ եղանակներին ապրում են շենքերի նկուղներում:

Թևոսյան 3/1 - 5 շուն, և այլն

Հետագայում բակերի քանակը ավելացվելու է, մինչև դառնա  բակերի և պուրակների մի ամբողջ ցանց, որը կծածկի ամբողջ քաղաքը:

Սա լավագույն միջոցն է՝ ոչ միայն անվտանգ վերահսկելու անտուն կենդանիների գլխաքանակի աճը քաղաքում, այլ նաև ապահովել նրանց ավելի բարեկեցիկ կյանքով, ձևավորել ավելի հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք բնակչոթյան կողմից և այսպիսով տարածել նոր ավելի մարդասիրական մշակույթ, ստեղծել կենդանիների հանդեպ ավելի հանդուրժողական մթնոլորտ մեր բակերում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Մայթերի բարելավում կանաչ թփերով

20-09-2019

ՆԵԼԼԻ ՍԵԼՅԱՆ

Այժմ մայթերը փողոցից անջատվում են եզրաքարերով։ Փողոցում քայլելը նման է մոխրագույն միջավայրում լինելու։ Կանաչ գրեթե չկա։ Այդ պատճառով առաջարկում եմ մայթերի եզրերի ամբողջ երկարությամբ տնկել թփեր, որոնք կանջատեն մայթը փողոցից։ 

Ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան կլինեն մայթից փողոց անցնելու ասֆալտապատ հատվածներ։ Այսինքն, դեպի փողոց դուրս գալու համար, որպեսզի ավտոմեքենա նստեք կլինեն բաց մասեր ինչպես ցույց է տրված վիդեոյում։

Այս պահին քաղաքի որոշ մասերում կան նմանատիպ թփեր, օրինակ՝ Կոմիտասի սկզբնամասում կամ Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այդ թփերը փողոցի տեսքն ու միջավայրը ամբողջովին փոխում են։ Ավտոներից առանձնացված է լինում մայթը, որը ավելի հաճելի և ապահով է դարձնում զբոսնելը քաղաքում։ 

Առաջարկի առավելությունները՝ 

- Ավելի կանաչ Երևան

- Մաքուր օդ փողոցով քայլելուց 

- Երեխաների ապահովություն, քանի որ չեն կարողանա անսպասելի փողոց անցնել

- Փոքրիկ տարանջատում փոշոտ ու ծխոտ ավտոների վազքից 

- Թփերը մշտադալար են և տարվա բոլոր եղանակներին նրանք նույն տեսքը կունենան՝ քաղաքին տալով խնամված, կանաչ  և գեղեցիկ տեսք

 

no image
#MyYerevan

02-10-2019

ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ

Մշակել և գործարկել MyYerevan App. բջջային հավելվածը: Բջջային հավելվածի միջոցով քաղաքապետարանը միշտ հետադարձ կապի  մեջ կլինի քաղաքացիների հետ, ավելի լավ հասկանալով նրանց կարիքները և ավելի թափանցիկ և արդյունավետ ներկայացնելով մատուցվող ծառայությունները:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է real time ռեժիմում տեղեկացնել Երևանցիներին խցանումների, փակ փողոցների, կոմունալ ծառայությունների մատուցման խափանումների, ճանապարհային և այլ պատահարների մասին, ինչպես նաև կազմակերպվող քաղաքային և ժամանցային նշանակության միջոցառումների մասին և Երևանցիների հանրային կյանքին վերաբերվող ցանկացած այլ իրադարձությունների մասին (urgent, news and notifications):

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է կազմակերպել քվեարկություններ (polls) Երևանցիներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ (այդ թվում համայքնային նշանակության հարցերի վերաբերյալ), որոնց արդյունքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքապետարանի կողմից կատարվելիք գործողությունների և ընդունվող որոշումների, ինպես նաև անցկացնել հարցումներ, ուղարկել քաղաքացիներին հարցաթերթիկներ Երևանցիների տեսակետները և մոտեցումները պարզելու համար:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է մոնիտորինգ անել ինչ է կատարվում քաղաքում, խթանելով որպեսզի քաղաքացիները լինեն ավելի ակտիվ, բջջային հավելվածի տարբեր բաժինների միջոցով  տեղեկացնելով քաղաքապետարանին ինչպես պատահարների, խափանումների, առաջացած խնդիրների մասին այնպես էլ քաղաքապետարանի և համայքապետարանների կողմից խնդիրների լուծմանը  գնահատման և արձագանքման միջոցով:

Բջջային հավելվածին կարող են միանալ հանրային նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունները (կոմունալ, տրասպորտային, ժամանցային, կոմերցիոն, բժշկական), որտեղ նրանք կարող են գտնել իրենց target audience.

Տեսնել բոլորը