Ակտիվ կամավոր

Սոցիալական ոլորտ

13-09-2019

ՏՍ

Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Խնդիրը վերաբերում է հաշմադամություն ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավմանը։  Քաղաքային միջավայրը հարմարեցված չէ տեղափոխման սահմանափակումներ ունեցող քաղաքացիների ակտիվ կյանքին, և այս ծրագիրը փորձում է նպաստել նրանց տեղաշարժմանը և սոցիալական կյանքի ինտեգրմանը։

Լուծում

Հաշմանդամ քաղաքացիների սոցիալական բարեկեցության  մարմիններում մի շղթա է տրամադրվում՝ GPS թրեքերով և կոճակով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում ակտիվ կամավոր դառնալու, իրենց հեռախոսների մեջ ներբեռնում են հատուկ ծրագիր։ Անալոգային ծրագիրը պարտադիր կերպով տեղադրվում է առևտրի կենտրոնների, խանութների, դեղատների և կառավարական իշխանությունների ադմինիստրատորների հեռախոսների մեջ։

Եթե տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն փողոցն անցնելու, տրանսպորտ նստելու, խանութ կամ դեղատուն մտնելու  օգնություն է անհրաժեշտ, կամ նա ուղղակի կորել է, պարզապես սեղմում է կոճակը։ Միաժամանակ, նա օգնություն է ստանում ամենամոտը գտնվող կամավորից, ում հեռախոսի մեջ ցուցադրվում են օգնության կարիք ունեցող քաղաքացու կոորդինատները։

Եթե տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացին սեղմում է կոճակը խանութի, դեղատան կամ այլ որևէ հաստատության մոտ, տվյալ հաստատության ադմինիստրատորը պարտադիր կերպով դուրս է գալիս  կամ պարզապես նախաձեռնում այլ օգնության միջոցներ։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

09-19-2019 11:32:37

Հոյակապ գաղափար է, կարող է գործածվել որպես սմարթֆոնների համար հավելված, հետագայում կարող է դառնալ միջազգային մասշտաբով օգտագործվող ծրագիր:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Առողջարար բոբիկ այգի Երեւանում

06-10-2019

ԱՐՏԱԿ ԲԵԳՆԱԶԱՐՅԱՆ

Առաջարկում եմ Երեւանում կառուցել առողջարար բոբիկ այգի: Այգին այցելուներին հնարավորություն կտա ոտաբոբիկ քայլել տարբեր չափերի, կոշտության եւ ձեւի բնական նյութերի վրայով, որոնք իրենց հերթին կխթանեն մարմնում տարբեր ֆունկցիաների ակտիվացմանը:

Այգու նպատակն է՝
1. Հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար քաղաքում վայելելու բոբիկ քայլելու հաճույքը,
2. Ստեղծել զգայական կապ Երկրի հետ,
3. Նպաստել առողջությանը հասանելի եւ բնական միջոցներով:

Տարբեր չափերի, ձեւի, կոշտության եւ խտության նյութերի հպումը նպաստում են ոտնաթաթի եւ մարմնի տարբեր ֆունկցիաների ակտիվացմանը եւ բարելավմանը:

  Ինչու է ոտնաթաթի մերսումը օգտակար՝
1. Ոտնաթաթի մերսումը հանգստացնում է մարմինը,
2. Զարգացնում է ոտնաթաթի մկանները,
3. Նպաստում է մարմնում արյան շրջանառությանը, ինչն իր հերթին դրական է ազդում մաշկի հյուսվածքների վրա,
4. Կանխում է գլխացավը եւ այլ խրոնիկ ցավեր,
5. Կարգավորում է արյան ճնշումը,
6. Նպաստում է ոտքերի առողջությանը,
7. Նպաստում է մարմնում առողջ նյութափոխանակությանը,
8. Խթանում է մարսողությունը եւ կենսական կարեւոր այլ գործառություններ,
9. Նպաստում է մարմնում ճարպերի վերացմանը,
10. Կանխում է փորկապությունը եւ սթրեսի ախտանիշները:

Տեսնել բոլորը