Առաջարկներ

Դասավորել ըստ
suggest image
Ընթերցասերի այգի

12-07-2019

ՍՏԵՓԱՆ ԽԱՆՈՅԱՆ

Առաջարկում եմ ստեղծել ընթերցասերի այգի: 

Այգին ոչ միայն հարմարավետ վայր կլինի ընթերցելու համար, այլև հնարավորություն կստեղծի նոր ծանոթություններ հաստատելու, գրքեր փոխանակելու կամ նվիրելու համար: 

Յուրաքանչյուր նստարան կարող է կրել որևէ հայտնի հեղինակի կամ գրքի անուն,  ինչը կունենա ճանաչողական և կրթական արդյունք: Այգում տեղադրված  գովազդային վահանակներում ընթերցողը կծանոթանա ինպես հայ հեղինակների  նոր գրքերին,  այնպես էլ արտասահմանյան բեսթսելլերներին: 

Հեղինակները հնարավորություն կունենան  կազմակերպել իրենց նոր գրքերի շնորհանդեսը և տեղում կազմակերպել վաճառք:  Այգուն կից կարելի է հիմնել նաև փոքրիկ սրճարան, որից ստացված շահույթով  հնարավոր կլինի հոգալ այգու ծախսերը: 

Այսպիսով կարելի է կրթել մեր  հասարակությանը և նոր մշակույթ ձևավորել:

suggest image
Երևանն առանց պլաստիկի

11-07-2019

ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Հաշվի առնելով 21-րդ դարում առկա բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև մայրաքաղաքների գերբեռնվածության ցուցանիշը, անհնար է չնկատել, որ զարգացած երկրների մայրաքաղաքներում իրականացվող բնապահպանական միջոցառումները մեծ դեր ունեն քաղաքի կանաչ տարածքների պահպանման և բնապահպանական խնդրիներից զերծ մնալու հարցում: Մեր քաղաքում կան բազմաթիվ այդպիսի խնդրիներ և ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիել քաղաքի աղտոտման վրա՝ մասնավորապես պլաստիկ տարրաներով: Այս խնդրիը շատ լուրջ բնապահպանական խնդրի է հանդիսանում քանի, որ պլաստիկ շշերը շատ դժվար են քայքավում և բնության մեջ հայտնվելով կարող են 100 տարուց ավել մնալ և վնաս հասցնել ամբողջ շրջակա միջավայրին: Քանի որ մեր երկրում չկա սորտավորված աղբահավաք, չկա ռեսուրսի մի քանի անգամ վերամշակելու և օգտագործելու մշակույթը, պլաստիկ տարրաները հայտնվում են բնության մեջ և մեծ վնաս են հասցնում մեզ և մեր շրջակա միջավայրին: Ես առաջարկում եմ լուծել այս խնդիրը հատուկ սարքերի միջոցով, որոնց մեջ պլաստիկ շիշ տեղադրելու դեպքում այն շշի փոխարեն տալիս է գումար կամ այդ գումարին համարժեք կտրոն, որը մարդիկ կարող են օգտագործել գնումներ կատարելիս: Այս սարքերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ դեն չեն նետի պլաստիկ շշերը: Մեր մտածողությունից դրուս կգա այն սխալ ըմբռնումը, որ շշերը հավաքելը և դրանց դիմաց գումար ստանալը աղքատ կամ անապահով լինելու նշան է: Մեր քաղաքի որոշ կետերում կան պլաստիկ շշերի համար նախատեսված տարրաներ, բայց ցավոք սրտի դրանք իրենց բուն նպատակին չեն ծառայում: Մարդիկ բացի շշերից այնտեղ այլ տեսակի աղբ էլ են գցում, քանի որ չկա շահագռգռող առիթ: Այս սարքավորումները, որոնք շշի դիմաց գումար են տրամադրում կամ գումարին համարժեք կտրոն մեծ հետաքրքրություն կառաջացնեն բազմաթիվ քաղաքացիների մոտ:

Հավաքված շշերը կուղղարկվեն վերամշակող գործարան, որից ստացված շահույթը կօգտագործվի ծրագրի շարունակական բնույթը ապահովելու, ընթացիկ ծախսերի և առաջացած խնդրիների լուծման համար:Սարքերի վրա կարող ենք գովազդային պաստառներ փակցնել, որոնցից նույպես կարող ենք շահույթ ստանալ: Ծրագիրը ունի շարունակական բնույթ. Հաջողելու դեպքում կարող ենք զարգացնել շշերը դեն չնետելու մշակույթը, որը մի քանի տարում մեծ ծավալներ կընդգրիկի և հավաքված շահույթը կուղղվի նոր սարքեր ձեռք բերելուն, որոնք պլաստիկից բացի կարող են ընդունել ապակյա և մետաղյա շշեր:Արդյունքում մեր մայրաքաղաքը կդառնա ավելի մաքուր և ժամանակի պահանջների համահունչ:

suggest image
«Շների Այգի» նախագիծ

11-07-2019

ՄԻՔԱՅԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

• Շների այգու նպատակն է ստեղծել ցանցապատ հանրային տարածք, որտեղ տարբեր ցեղատեսակի շներն առանց վզկապների կվազվզեն ու կխաղան՝ հաճելիորեն իրենց վրա սևեռելով այգում իրենց հանգիստը վայելող մարդկանց և հատկապես երեխաների ուշադրությունը: 
• Այգու նպատակն է ստեղծել շների հետ երեխաների մտերմության այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ, բացի շների նկատմամբ նրանց հետաքրքրությունից, կկոտրվի կենդանիների հանդեպ վախի զգացումը ու դրանից բխող տարաբնույթ ագրեսիայի դրսևորումը:
• Շների այգու մի փակ հատվածում կտեղակայվի կորած շների ժամանակավոր կացարան, որտեղ կխնամեն նրանց՝ մինչ շնակորույս տերերի հայտնվելը: 
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք կաջակցենք հատկապես բնակարանային պայմաններում շուն պահողներին՝ նրանց տանելու ազատ, բարեկեցիկ, ապահով, խոտային ծածկույթով բնական, մաքուր ընդարձակ միջավայր, որտեղ կպահպանվեն ու կզարգանան բնությունից շներին տրված բնազդները՝ ուժը, վազքի արագությունը, ճարպկությունը...
• Շների այգին կունենա երկու առանձնացված հատված մեծ և փոքր շների համար, ինչպես նաև հատուկ մասնագետներ, ովքեր ոչ միայն կհետևեն այգում տարվող ամենօրյա աշխատանքներին այլ կզբաղվեն շների վարժեցմամբ: 
• Շների այգում կիրականացվեն շնային մրցաշարեր և խաղեր շներին զարգացնեու և տերերին զբաղեցնելու համար, ինչպես նաև կտեղադրվեն մարզվելու զանազան սարքավորումներ, շներին լավագույն մարզավիճակ ապահովելու համար:
• Շների այգու առավելությունն է՝ լինել միակը տարածաշրջանում, ունենալով հարմարավետ և ապահով միջավայր, շների ժամանց և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար:
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք, ի ուրախություն շնատերերի, ոչ միայն կապահովենք բարեկեցիկ, ապահով, մաքուր և օրինակելի միջավայր իրենց սիրելի շների համար, այլև այդպիսով տուրիզմի զարգացման ևս մի խթան կհանդիսանանք: 
• Մենք դիտարկել ենք կանաչապատ տարածք՝ Դավիթաշեն համայնքում գտնվող այգու վերջնամասում, որն անհրաժեշտ է ցանկապատել՝ շների առօրյան ավելի հարմարավետ և բարեկեցիկ դարձնելու համար:

suggest image
Թռչնածառ

11-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի Երևանցիներ, առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում ստեղծել թռչնածառ:

Այսպիսի կրեատիվ արվեստի օբյեկտ ստեղծելով ոչ միայն կունենանք կրեատիվ քաղաք այլ նաև կօգնենք թռչուններին քանի որ շատ դեպքերում քաղաքում ապրող թռչունները ( Երևանցի թռչունները ՃՃՃ ) ձմռանը մտնում են խողովակների կամ այլ անցքերի մեջ և շատ դեպքերում էլ դա վատ ավարտ է ունենեւմ: Կամ ընդհանրապես թռչունների համար ապահով և հարմար պայմաններ ստեղծել:

Հիմնական պահանջներն են

  1. Անպայման այգում և ոչ կենտրոն համայնքում
  2. Մոտակայքում լինի ջրի աղբուր կամ ցայտաղբյուր
  3. Պահպանվեն տնակների պատրաստման ստանդարտները
  4. Մինչ սկսելը խորհրդակցել բանապահպանույան նախարարության հետ

Ըստ մասնագետներ այսպիս արվեստի օբյեկտը կարող է ծառայել 7-10 տարի: Միայն կցանկանայ ավելացնել տեղադրված նկարներում գույանվոր տնակների փոխարեն լինեին ավելի կրեատիվ տնակներ: