Առաջարկներ

Դասավորել ըստ
no image
Ջրի խնայողության համապարփակ փաթեթ

23-07-2019

ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Աշխարհի խմելու ջրի պաշարները անսահման չեն: Մոլորակի բնակչությունը աճում է, դրա հետ մեկտեղ ավելանում է խմելու եւ ոռոգման ջրի պահանջարկը: Ըստ Ջրային ռեսուրսների խմբի (Water Resources Group)` 2050 թ. աշխարհի բնակչությունը կլինի 9 միլիարդ մարդ, որից 4 միլիարդը ապրելու է ջրային քրոնիկական դեֆիցիտի շրջաններում: Այսինքն, ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը: Աշխարհում յուրաքանչյուր տարի մոտ երկու միլիոն երեխա է մահանում ջրի անբավարարությունից: Զարգացող երկրներում բնակչության գրեթե 50 տոկոսը անընդհատ տառապում է հիվանդություններից, որոնք առաջանում են, այսպես կոչված, «ջրային սովից»: Բացի այդ մարդկային կորուստներից, ջրի մատակարարման ճգնաժամը շատ երկրներում արգելակում է տնտեսական աճը: Հաջորդ հինգ տարիների ընթացքում Պարսից ծոցի երկրները նախատեսում են ներդնել շուրջ 100 մլրդ դոլար` հետագայում իրենց բնակչությանը ջրի պաշարներով ապահովելու համար: Այսպիսով, Քաթարը հայտարարել է 2017 թվականին ջրի յոթօրյա պաշարների պահպանման համար նախատեսված ռեզերվուարների շինարարության համար 900 մլն դոլար հատկացնելու մասին: Ավելին, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները համաձայնել են կառուցել 10,5 մլրդ դոլար արժողությամբ խողովակաշարը, որը ունի մոտ 2000 կմ երկարություն և կապում է Պարսից ծոցի երկրները իրար հետ: Նախագիծը ներառում էր նաեւ Օմանում երկու աղազատիչ կայանների կառուցումը `500 միլիոն խորանարդ մետր ջրի արտադրության համար, որով, խողովակաշարի օգնությամբ, կապահովվեն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանները, որոնք աղազատված ջրի մեծ կարիք ունեն:

Հայաստանում ստորերկրյա ջրերի պաշարները կազմում են շուրջ 3 միլիարդ խորանարդ մետր, որոնց մեծ մասը կենտրոնացած է Արարատյան դաշտի արտեզյան համակարգում: Լճերի կուտակված ջուրը (չհաշված Սեւանը) կազմում է մոտավորապես 300 մլն խորանարդ մետր, ջրամբարներում ` մոտ 1 մլրդ խորանարդ մետր: Սեւանի ջրային պաշարները հասնում են 35 միլիարդ խորանարդ մետրի: Սևանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ջրային ավազանը: Սեւանա լիճը Հայաստանում խմելու ջրի միակ խոշորագույն երաշխավորված աղբյուրն է: Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաեւ Հրազդանի կասկադի բոլոր 6 կայանները, ապահովվում են միայն Սեւանա լճի ջրերով:

Որոշ փորձագետների գնահատականներով, 2030-2040 թվականներին կլիմայի տաքացման եւ տեղումների նվազման պատճառով Հայաստանի ջրային պաշարները կկրճատվեն 20-25%ով: Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ջրի սպառումը զգալիորեն աճել է: Եթե ​​2000 թվականին այդ ցուցանիշը 1.8 միլիարդ խորանարդ մետր էր, ապա հիմա այն հասել է տարում 3 միլիարդ խորանարդ մետրի: Ավելին, սպառման աճը հիմնականում կապված է ջրի տեղափոխման կորուստների հետ: Այսպիսով, 2008 թ. պաշտոնական վիճակագրության համաձայն, տեղափոխման կորուստները կազմել են 32% 2002 թ. 25%ի փոխարեն: Ստացվում է, որ ճանապարհների վրա մենք տարեկան կորցնում ենք մոտ 1 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր: Եթե ​​մոտակա 10 տարիներին լուրջ փոփոխություններ չկատարվեն ջրի տեղափոխման համակարգում, ապա Հայաստանում ջրի խնդիրը կխորանա:

no image
Կարգավորվող ցայտաղբյուրներ

16-07-2019

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Հիմա Հայաստանը համարվում է շատ հարուստ երկիր՝ քաղցրահամ ջրի պաշարներով: Վստահ եմ՝ շատ մոտ ապագայում ջուրը դառնալու է հզոր ռեսուրս երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի խելամիտ օգտագործենք մեր ջրի պաշարները: 

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող (օրինակ կոճակի սեղմումով):

Ներքևում ներկայացրել եմ իմ սուբյեկտիվ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկները.

Երևանում մոտավոր հաշվարկներով կա 2000 ից ավելի ցայտաղբյուր: Իմ գնահատմամբ մեկ ցայտաղբյուրից միջինում ցայտում է 1 խմ ջուր 3 րոպեի ընթացքում: Մեկ օրում դա մոտավոր 500 խմ է: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Հաշվի առնելով, որ տարվա մեջ 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր: Կարծում եմ ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն օրվա ընթացքում (երբ մարդիկ իրականում օգտվում են դրանից) մոտ 30% է (կենտրոնում մի փոքր ավել, ծայրամասերում՝ ավելի քիչ): Հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%:  Այսինքն՝ տարվա կտրվածքով, Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր, որը կարելի է կանխել:

Հիշեցնեմ միայն, որ Սևանից տարեկան ջրառը կազմում է հենց 170 միլիոն խմ:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ցայտաղբյուրի համար կծախսվի մոտավոր 10000 դրամ, բոլորը միասին կարժենա 20 միլիոն դրամ: Բնակիչների համար 1 խմ ջրի սակագինը կազմում է 191 դրամ: 170 միլիոն խմ - ի գինը մոտավոր 32 միլիարդ 470 միլիոն դրամ է կազմում: Թվերից երևում է, որ ներդրումը չափազանց չնչին գումար է կազմում ի համեմատություն սպասվող եկամտի:

Արդյունքը երկարաժամկետ կտվածքում օգտակար է լինելու ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար:

suggest image
Այգի (Park)

15-07-2019

ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Այգի եմ ուզում Երեւանում, մենակ կանաչ խոտ, անկյուններում հատուկենտ ծառեր ու թփեր:

 

ԱՌԱՆՑ

  • մառմարե եւ տուֆի սալիկների,
  • գրանիտե բարծրածաշակ նստարանների
  • Ուրարտուն հիշացնող արյուծների եւ ցլի բռոնզաձույն արձանների
  • նախշազարդ բետոնած գորգերի
  • ցեմենտի
  • բետոնի
  • բուտկայի
  • շատրվանի
  • բորձյուրի
  • կարմիր ավազի
  • չափառների ու պարիսպների
  • կաֆեի
  • մառոժնիանոցի
  • խաչքարերի
  • ռոստելեկոմի զնակի
  • գովազդային վահանակի
  • ծաղկապատ կիթառի/դաշնամուրի/սաքսաֆոնի
  • բորդյուրների մեջ վեկալած ծառերի
  • գարեգին նժդեհի արձանի
  • շղթայված թանկանոց արվեստի գործերի
  • էկզոտիկ բույսերի
  • «կենդանիներին ման չտալ» նշանի
  • անվտանգության աշխատակիցների
  • արգելող նշանների
  • ոչ մասնավոր ու հանրությանը պատկանող

 

ՈՐՈՎՀԵՏԵւ

  • կանաչ խոտը կլանում ա արեւի էներգիան, քաղաքը հովացնում ա, մինչդեռ բետոնը արեւի էներգիան հետ ա անդրադարձնում ու տաքացնում օդը,
  • կանաչ տարածքը թթվածին ա արտադրում,
  • կանաչ գույնը հանգստացնում ա,
  • բաց տարածությունները ազատության շունչ են տալիս,
  • կկարանաս հանգիստ գնաս, խոտերի վրա նստես, պառկես վիտամին D սինթեզես, պիկնիկ անես, ֆրիզբի կամ քայթ խաղաս, կամ գնդակ տշես:

 

Բացի այգի լինելուց, տարածքը կարող է ծառայել հետեւյալի համար

  • օpen air համերգների տարածք կունենաք
  • ձմռանը ամանորյա այգի կամ ձնագնդի խախալու այգի

 

Օրինակներ՝

  • South Park, Oxford (UK) https://en.wikipedia.org/wiki/South_Park,_Oxford
  • Green Park, London (UK) https://en.wikipedia.org/wiki/Green_Park

 

 

suggest image
Անվտանգ ճանապարհ դեպի դպրոց

15-07-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևանի բավականին մեծ թվով ներբակային տարածքներում տեղաբաշխված դպրոց-մանկապարտեզներին մոտեցող ճանապարհները մայթ չունեն և հատկապես առավոտյան ժամերին երեխաները, ծնողներն ու մեքենաները միմիանց խառնված չափազանց վտանգավոր կերպով տեղ են հասնում:

 

Առաջարկվում է իրականացնել ծրագիր դպրոցներին և մանկապարտեզներին  հարող տարածքների երթևեկելի և հետիոտն մասերի տարանջատիչ անվտանգության հատվածների կազմակերպման համար։

 

Այս ծրագիրը իրականացվում է շատ քաղաքներում և պայմանականորեն կոչվում է «անվտանգ ճանապարհ դեպի դպրոց»: Շուրջ 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է ընտրված մի շարք դպրոցների /մանկապարտեզների/ հարակից տարածքներում աշխատանք իրականացնել: Շահառուները՝ երևանի բնակիչները, իսկ անմիջական շահառուներ՝ 150-200 հազար քաղաքացի: Հարցը ուղղակի վերաբերվում է երեխաների անվտանգությանը՝ անգամ եթե պատահարների վիճակագրությունը մեծ չէ: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներ երեխաները ինքնությույն չեն հաճախում, ծրագիրը նախապատվելի է սկսել հիմնական դպրոցների համար:

no image
Կանգառներում և այլ հասարակական վայրերում աղբամանների ավելացում

12-07-2019

ԷԴԳԱՐ ԶԱՏԻԿՅԱՆ

Երևանի մաքրության հարցը մնում է ամենաքննարկվողը մեր քաղաքում։ Բացի նրանից որ Սանիթեքը թերանում է թե աղբահանության և թե սանմաքրման հարցում կա նաև մեկ այլ խնդիր։

Երևանի բազմաթիվ կանգառներում, փողոցներում և այլ հասարակական վայրերում աղբամանները բացակայում են։ Մենք մեր հոգեբանության և բնավորության մեջ դեռ չենք ձևավորել աղբը պահել ուրիշ տեղ գցելու մշակույթը և շատ հաճախ նետում ենք գետնին, բայց և աղբամանների առկայության դեպքում շատ ու շատ քաղաքացիներ կնետեն իրենց աղբը այդտեղ։ Ամենատարածված աղբը եր կարելի է տեսնել կանգառներում դրանք ծխախոտի մնացորդներն են (բիչոկները) որոնք նետում են ծառերի, խոտերի մեջ գետնին։ Ճիշտ է գիշերները սանմաքրման աշխատակիցները հավաքում են դրանք։ Շատ հաճախ էլ այդ նույն բիչոկները մնում են հողի մեջ, կամ քամու միջոցով տարածվում քաղաքով մեկ։ 

Համացանցում չկարողացա գտնել մեկ աղբամանի արժեքը բայց կարելի է հաշվարկել մինչև 20,000֏ սահմաներում։ 

Մի քանի կանգառներ որոնք կարող եմ նշել` Ազատության պողոտայի (Ռայկոմ) երկու կանգառներում, դեպի Հաղթանակի զբոսագի ճանապարհի կանգառներում, Տիգրան Մեծի պողոտայի վրա Ռոսիյա Մոլի դիմացի մայթի կանգառում, Խանջյան փողոցի վրա Մանկավարժական Համալսարանի կանգառներում։

Մեկնաբանաություններում կարող եք գրել մնացած տեղերի մասին։