Առաջարկներ

Դասավորել ըստ
no image
Գրադարան-Այգի (Library Park)

26-07-2019

ԳՐԻԶԵԼՏԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հարգելի քաղաքապետ, 

Առաջարկում եմ Երևանում ստեղծել գրադարան-այգի, որը բացառապես կծառայի ուսանողներին՝ այնտեղ սովորելու, ուսանողներով գիտական քննարկումներ կատարելու և կամ պարզպես (գիտական, կրթական և այլն) ընթերցանությամբ զբաղվելու համար։ Այսօր նմանատիպ վայրեր շատ քիչ կան Երևանում և, կարծում եմ, հիանալի հնարավորություն կլինի թե՜ ուսանողության և թե՜ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բնության գրկում զբաղվել հաճելի ընթերցանությամբ։ Այգին կարող է ծառայել նաև գործնական հանդիպումներ իրականացնելու համար և բացառապես պետք է արգելվի ժամանցային զբոսանքների, հանդիպումների կամ հավաքների համար։ Այգին ստեղծելիս պատկերացնում եմ նաև ազատ գրադարանի առկայություն՝ լի տարբեր ժանրերի գրքերով։ Հնարավորության դեպքում կարող է այգում գործել նաև ինտերնետ, որպեսզի ցանկության դեպքում մասնավորապես ուսանողները կարողանան իրենց գիտական և կրթական թղթերը (ռեֆերատներ, պռեզենտացիներ, թեզեր, էսսեյներ և այլն) գրել և պատրաստել հաճելի եղանակին հաճելի բնության գրկում, ընդ որում ինտերնետի առկայության դեպքում մուտքը հասանելի լինի միայն գիտական կայքեր։ 

Հարգանքներով

Գրիզելտա 

no image
Հետիոտնային անցման սմարթ լուսավորման համակարգ

26-07-2019

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ

Ցավոք սրտի մեր մայրաքաղաք Երևանում անչափ շատ են դարձել վրաերթները: Հազվադեպ չեն նաև վրաերթների դեպքերը հենց հետոտնային անցման վրա, որոնց գերակշռող մասը տեղի է ունենում օրվա մութ ժամերին կամ երեկոյան մթնշաղին՝ երբ բնական լուսավորությունը բավարար չէ, իսկ մեքենայի լույսերը բավարար կերպով չեն լուսավորում: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները տառապում են հավկուրությամբ, որը նույնպես դժվարեցնում է ժամանակին հատկանշել փողոցը անցնող հետիոտնին: Տեսանելիությունը բավարար չէ է նաև մառախլապատ եղանակների և անձրևային եղանակի ժամանակ: Բացի այդ, շատ հաճախ քաղաքում լուսավորությունը անջատվում է գիշերային ժամերին՝ էլեկտրոէներգիային խնայման նպատակով: Թվարկած բոլոր հանգամանքները ցավոք երբեմն հանգեցնում են վրաերթերի: 

Առաջարկում ենք հետիոտնաին անցումների մոտ տեղադրել հավելյար լուսավորության սմարթ համակարգ՝ հետիոտնին ժամանակին հատկանշելու նպատակով: Առաջարկվող համակարգը համալրված կլինի լուսադիոդային լուսավորման մատրիցայով, մարտկոցով և արևային վահանակով: Օրվա լուսավոր ժամերին համակարգը կարող է լիցքավորվել արևային էներգիայով, իսկ մութ ժամերին ապահովվել լուսավորություն հետոտնային անցումների վրա: Առաջարկվող համակարգը թույլ կտա զգալիորեն քչացնել վրաերթների քանակը:

Նշված համակարգը առավել արդյունավետ կարող է գործել հատկապես չկարգավորվող հետիոտնային անցումներում: Այդպիսի անցումների մոտ, չթույլատրված մասում շատ հաճախ կայանում են մեքենաներ, ինչը խանգարում է ժամանակին նկատել հետիոտնին, որը պատրաստվում է հատել փողոցը: Ու քանի որ համակարգը ավտոմատ կերպով միացնում է լուսավորությունը, ապա վարորդի կողմից անգամ հետիոտնին չտեսնելու դեպքում էլ լույսային ազդանշանը կարող է օգնել ժամանակին հետիոտնին նկատելու համար: Համակարգը իր մեջ կներառի նաև հետոտնային անցման նշանը համալրված կարմիր լուսադիոդային շրջանակով, որը կսկսի թարթել հետիոտնային անցման վրա մարդու առկայության դեպքում՝ հավելյար կերպով վարորդի ուշադրությունը գրավելու նպատակով:

Նախագծի լուծման համար ներկայացված գումարը կբավականացնի պատրաստել և տեղադրել նկարագրված համակարգի երկու օրինակ քաղաքում տեղակայված որևէ հետիոտնաին անցումների վրա: Նշվածը թույլ կտա որոշ ժամանակ շահագործելով գնահատել նրա արդունավետությունը և հետևություններ անել հետագա զարգացման ու փոփոխությունների անհրաժեշտության համար:

no image
Հրատապ խնդիրների հարթակ

23-07-2019

ԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան և Ակտիվ քաղաքացի նախաձեռնության անդամներ ու քաղաքացիներ,

Մեր բոլորիս կողմից սիրված քաղաքը այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները, սակայն անհնար է այդ բոլոր խնդիրների միանգամից լուծել, և բացի այդ, կան խնդիրներ, որոնց մասին հասարակության և քաղաքացիների միայն մի մասն է քաջատեղյակ, սակայն ինչ-ինչ պատճառներով անկարող են դրանք իքնուրույն լուծել և անգամ դրանց մասին համապատասխան հաստատություններին տեղյակ պահել: Ուստի առաջարկում եմ այս հարթակում կամ այս հարթակին կից ստեղծել մեկ այլ՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրների հարթակ, որտեղ ակտիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթացնել մնացածներին, ինչպես նաև Քաղաքապետարանին քաղաքի հրատապ խնդիրներին և առաջարկներ ներկայացնել կամ խնդրել այդ խնդիրները լուծելու համար: