Առաջարկներ

Տարեթիվ
Դասավորել ըստ
suggest image
Ծիրանին նվիրված հուշարձան Երևանում

16-09-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բոլոր հրապարակումներում, զբոսաշրջային ուղեցույցերում և ֆիլմերում ծիրանը գովեստվում է որպես հայկական ամենատիպիկ միրգ, խորհրդանիշ, բրենդ: Անգամ լատինական անվանումներից է՝ Plinus Armeniaca /Հայկական սալոր/: Տեղին է հիշատակել նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և այլն: Առաջարկվում է Երևանի կենտրոնում տեղադրել 2-2.5 մետրանոց «Ծիրան» հուշարջան, որը կամրացնի և տեսանելի կդարձնի «Ծիրան» հայկական միրգ-բրենդը: Իսկ մրգերից բրենդը դա հենց ծիրանն է / օրինակ տարածված նուռը, որպես բրենդ բավականին վիճելի է՝ նույն Հունաստանը, Իրանը, Թուրքիան արտադրում են մի քանի հազար անգամ շատ նուռ և ունեն շատ ավելի մեծ թվով սորտեր/: Այսօր ծիրանի հուշարձան տեղադրել են Թուրքիայում և  Տաջիկստանում և բավականին լավ տարածում են այս փաստը /որպես խոշոր արտադրողներ զարգացնում և յուրացնում բրենդը/:Առաջարկվող հուշարձանը կարող է լինել մետաղական կամ հատուկ պլաստիկից, որը հնարավոր է նաև ներքին լուսավորմամբ գույները փոխի՝ կանաչից ծիրանագույն: Այս հուշարձանի ներքևում մեծ տառերով կգրվի «Plinus Armeniaca»: Այս գրվածքը կարելի է հետաքրքիր համակցել «I Love», « Armenia, Apticot» բառերի հետ: Վստահաբար  քաղաքի հյուրերը կուզեն նկարվել նման գեղեցիկ հուշարձանի մոտ և այս հուշարձանը կնպաստի Երևանի զբոսաշրջային հեղինակությանը:

suggest image
Երևանը երազանքների քաղաք

06-09-2019

ՆՈՐԱՅՐ ՍԱՖՈՅԱՆ

Ես առաջարկում եմ մեր քաղաքի փողոցներում տնկել 3000-4000 հատ Ցերցիս տեսակի դեկորատիվ ծառեր, ինչպես նաև ունենալ երկուսից երեք Ցերցիսների պուրակ քաղաքային այգիներում։ Այս ծառատեսակը վաղ գարնանը ծաղկում է վառ վարդագույն ծաղիկներով։ Ծաղկելով ստվերոտ տեղերում մեկ շաբաթ ուշ, իսկ արևոտ տեղերում՝ մեկ շաբաթ ավելի շուտ՝ փողոցը (պուրակը) երեսուն օր մնում է վառ վարդագույն ծաղիկների մեջ։ Ծաղկած Ցերցիսը այնքան գեղեցիկ է, որ այդ ծառերով հարուստ քաղաքը, ծաղկած վիճակում տեսնելու համար, երկիր կգան հազարավոր տուրիստներ։ Քաղաքում խիստ կավելանա սիրահարվածների քանակը ։) ։) ։) և էլի շատ-շատ լավ բաներ։

Մեր քաղաքում այդ ծառատեսակից (Ցերցիս) ամենամեծ ծառը գտնվում է Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում։ Ընդհամենը 3000 այդ տեսակի ծաղկած ծառ ունենալով՝ մեր քաղաքը աննկարագրելի կգեղեցկանա։

suggest image
Երգող նստարաններ

05-09-2019

ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկում եմ Դավթաշեն վարչական շրջանում տեղադրել  «երգող» նստարաններ  /գրանիտեսենսորային/:  Նստելով նստարանին՝  զբոսաշրջիկների  համար կհնչի հատվածներ  հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից /Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, և այլն/:  Բացի երաժշտություն ունկնդրելուց  նստարանները /համապատասխան կոճակը սեղմելուց հետո/ հնարավորություն կտան զբոսաշրջիկներին  բջջային հեռախոսի app-երի միջոցով  ներբեռնել աուդիոձայնագրություններ տարբեր լեզուներով և  ստանալ  հետևյալ  տեղեկատվությունները.

  •  տեղեկատվություն՝  կոմպոզիտորների ստեղծագործական  կյանքի  մասին / հնչյունային  էֆեկտներով զուգորդված/  
  • կոմպոզիտորների  տուն –թանգարանների  և Երևան քաղաքում  գտնվող տեսարժան  վայրերի  ճանապարհային քարտեզները
  • Տեսարժան  վայրերի  մասին պատմող  տեղեկատվություն  / զբոսաշրջիկը տեսարժան վայրում  միացնում  է  բջջային հեռախոսը  և տեղում ստանում  լիարժեք  նյութ՝ տվյալ  վայրի վերաբերյալ/:

Այս գաղափարի իրագործումը մեծ հետաքրքրություն կառաջացնի   զբոսաշրջիկների  շրջանում և  կօգնի նրանց   զգալ 21-րդ դարի Հայաստանյան  մթնոլորտը :

Վայր: Դավթաշեն վարչական շրջան, Կենտրոնական այգի