Առաջարկներ

Դասավորել ըստ
suggest image
«ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ

13-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան- Սևան M4 մայրուղու «ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ

 

Երևան–Սևան մայրուղու վրա Կոտայքի մարզի տարածքում գտնվող տուֆակերտ «ԵՐԵՎԱՆ»  հուշաքարը Երևան քաղաքի այցեքարտն էր ժամանակին և Երևանի զբոսաշրջային գրքույկների առաջին էջերում զետեղվում էր այս խորհրդանշի լուսանկարը։

Առանձնահատուկն այն էր, որ զբոսաշրջիկները նախընտրում էին այս հուշարձանի մոտ նկարվել, «հաստատելու» համար Հայաստան կամ Երևան իրենց այցելությունը, քանի որ «Երևան» գրվածքը բազմալեզու է:  Գրվածքով այլ հավաքական հուշարձան-խորհրդանիշ իրականում չկա:

Ներկայումս այս հուշարձանի շրջակա տարածքը, մեղմ ասած, շատ անմխիար վիճակում է։ Համացանցում անգամ մեկ լուսանկար որևէ անձի կողմից արված դժվար է գտնել:

Տարածքը, ռելյեֆը բավականին նմանացնում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տատն ու պապը» հուշարձանը և նորոգումից ու տարածքի բարեկարգումից հետո այս տարածքը կարող է նմանվել հենց «տատ ու պապին» և զբոսաշրջային օրինակելի ճամփեզրային վայր լինել՝ վայել 2800-ամյա մայրաքաղաքին: Շահառուները՝ ՀՀ ազգաբնակչությունը և հյուրերը: Վստահաբար, վերակառուցումից հետո Հուշարձանը կդառնա «պարտադիր» կանգառի և լուսանկարվելու տեղ:

suggest image
Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

09-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով:

suggest image
Բարեկարգ և գրավիչ մարզադաշտ Դավթաշենում

08-08-2019

ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների, սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար, մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով բոլոր վարչական շրջանները: