Օգտվելու պայմաններ

Օգտվելու պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են «Ակտիվ քաղաքացի»  հարթակից (այսուհետ՝ «Հարթակ» կամ «Կայք») օգտվելու և այն օգտագործելու դրույթները:

Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Պայմանները, իսկ հարցերի դեպքում դիմել մեզ:

Մուտք գործելով, օգտագործելով, գրանցվելով, բացելով հաշիվ և դառնալով Հարթակի օգտատեր (այսուհետ՝ «Օգտատեր»), Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայնեք տվյալ Հարթակի Պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը:

Հարթակի Պայմաններին անհամապատասխանության դեպքում Կայքի պատասխանատուների (այսուհետ՝ «Ադմինիստրացիա») հայեցողությամբ կարող են անջատվել կամ դադարեցվել այն Օգտատերերի հաշիվները, որոնք խախտել են Հարթակի Պայմանները:

Հարթակի Պայմանները հետևյալն են.

Հարթակում գրանցվելիս Դուք պարտավորվում եք լրացնել Ձեր անձնական և կոնտակտային հավաստի տվյալները (այսուհետ՝ «Տվյալներ»): Եթե  Դուք սխալ Տվյալներ եք տրամադրել կամ օգտվում եք Կայքից ուրիշի անվամբ, Ադմինիստրացիային իրավունք է վերապահվում արգելափակել Օգտատիրոջ հաշիվը ու հեռացնել հարթակից,  և (կամ) Ձեր Տվյալները տրամադրել այն անձին, որի անունից Դուք հանդես եք եկել:

Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի ճշտելու Օգտատիրոջ գրանցած Տվյալները, պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր. վերջիններս չտրամադրելը հավասարազոր է ոչ պատշաճ տեղեկություն տրամադրելուն:

Եթե Օգտատիրոջ կողմից տրամադրված Տվյալները չեն համապատասխանում գրանցվելիս ներկայացրած Տվյալներին, ապա Ադմինիստրացիան իրավունք ունի Օգտատիրոջ հաշիվը արգելափակելու և հեռացնելու Հարթակից:

Գրանցվելով հարթակում՝ Օգտատերը հաստատում է, որ օգտվում է Հարթակից իր կամքով, գրանցվում է ու կրում իր կողմից  Հարթակին ուղարկված և Հարթակում հրապարակված առաջարկների ողջ պատասխանատվությունը:

Հարթակում գրանցվելով՝ Օգտատերն անվերապահ համաձայնություն է տալիս`

  • տվյալների պահպանմանը՝ Հարթակի աշխատանքն ապահովող սերվերներում,
  • իր կողմից տրամադրված Տվյալների հասանելիությանը Ադմինիստրացիային,
  • API-ի միջոցով Օգտատիրոջ անձի մասին այլ համակարգերից հավելյալ Տվյալների ստացմանը և դրանց պահպանմանը,
  • չխախտել առաջարկների և մեկնաբանությունների հրապարակման կանոնները,
  • չհրապարակել և չփոխանցել որևէ ապօրինի, սպառնալից, վիրավորական, վարկաբեկիչ կամ ոչ պատշաճ տեղեկություն կամ նյութ, որը կխախտի մարդու իրավունքները, կխթանի քրեական վարքագիծը կամ վտանգի տակ կդնի իրավակարգը,
  • չհրապարակել և չփոխանցել որևէ վիրուս կամ այլ՝ անհարկի տարր պարունակող նյութ,
  • չօգտագործել ավտոմատ ծրագրեր՝ կայք մուտք գործելու համար,
  • չխափանել և չփորձել խափանել կայքի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չխափանել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը,
  • որ իր տվյալները չեն կարող հեռացվել համակարգից, եթե Օգտատերը հարթակին ուղարկել է առաջարկ, մասնակցել է քննարկումներին, քվեարկություններին, թողել է մեկնաբանություն կամ ցուցաբերել է որևէ այլ ակտիվություն,
  • հարթակից ստանալ հաղորդագրություններ:

Ուղարկելով առաջարկ Հարթակին` Օգտատերը հաստատում է այն, որ կրում է համապարփակ պատասխանատվություն իր կողմից ներկայացված գաղափարի բովանդակության համար, ունի բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար:

Օգտատերը, ուղարկելով առաջարկ Հարթակին, տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր կողմից ներկայացված գաղափարը կարող է իրականացվել իր հետ կապ չունեցող այլ անձի կամ անձանց կողմից: 

Օգտատիրոջ հաշիվը կարող է հեռացվել Ակտիվ քաղաքացի համակարգից միայն Ադմինիստրացիային՝ Օգտատիրոջ կողմից գրավոր նամակ ներկայացնելու դեպքում և եթե վերջինս, գրանցվելուց զատ, Հարթակում որևէ այլ ակտիվություն չի ցուցաբերել:

Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում Օգտատիրոջ` Հարթակում գրանցվելու պահից և անժամկետ են:

 

Հրապարակված է՝  01.07.2019թ.